Առաջիկայում լինելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հանդիպում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ
ՀասարակությունՀայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները, որոնք գլխավորում են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուսթաֆաևը, առաջիկայում նոր հանդիպում կանցկացնեն, կոնկրետ ամսաթիվը դեռևս հայտնի չէ, հայտնել են Գրիգորյանի գրասենյակից:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղի լրատվամիջոցներին հայտնել էր, որ հանդիպումը տեղի կունենա հունվարին։