Միշել Մերսիեր. անհավանական Անժելիկա այն մասին, թե ինչպիսին պետք է լինի կինը Լոս Անջելեսի հրդեհը հասել է HOOLYWOOD-ին Գերմանիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի տարածքի ընդլայնմանը «Փաստ». Ասֆալտի թեման էլ են «գցում ոտքներին» «Ժողովուրդ». Ի՞նչից է վախենում «ժողովրդավար» վարչապետը. ինչո՞ւ չի հրապարակում ԼՂ բանակցությունների բոլոր փաստաթղթերը Հնարավո՞ր է ուտել կանաչ բանան մինչև հասունանալը Թրամփը սատարում է Իլոն Մասկի հարձակումներին` Բրիտանիայի վարչապետի վրա. Պուշկով «Փաստ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում «Ժողովուրդ». Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում Ռուսական ուժերն արագ ճեղքումով դուրս են եկել Պոկրովսկ-Կոնստանտինովկա ռազմավարական մայրուղի

Մահացու վիրուսի թիրախում մինչւ հինգ տարեկան երեխաներն են. Նոր մանրամասներ

Առողջապահական

Հանրությունը անհանգստացած է. աշխարհը «նոր» վարակի մասին է ահազանգում, որը կոչվում է մետապնևմովիրուս։ Պաշտոնական տվյալներով՝ վարակը ակտիվ է Չինաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում։

Մասնավորապես՝ Չինաստանում մետապնևմովիրուսով վարակվածության դեպքեր են արձանագրվում 14 տարեկան և ավելի փոքր տարիքի երեխաների շրջանում: Ղազախստանում մինչ այս պահը գրանցվել է 1,6% վարակվածության դեպք, իսկ Ռուսաստանում դեպքերը կազմում են 0,1%: (Նկատենք՝ թվերը փոփոխվող են):

Վարակին անդրադարձել է նաև Հայաստանի առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ը՝ հայտնելով, որ ՀՀ-ում լաբորատոր հետազոտությունների արդյունքում 2023 թվականին հայտնաբերվել է մետապնևմովիրուսի 10 դեպք, իսկ 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին՝ 50 դեպք, ապրիլից մինչ այժմ մետապնևավիրուս չի հայտնաբերվել։

Կենտրոնից միաժամանակ հավաստիացրել են, որ մշտապես կապի մեջ են գտնվում ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հետ, և հետագա թարմացումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Չնայած նրան, որ շատերը մետապնևմովիրուսը անվանում են նոր, սակայն այն գոյություն ունի դեռևս 2001 թվականի վերջերից, առաջին դեպքը գրանցվել է Նիդեռլանդներում: Մինչև 2018 թվականը հայտնաբերվել է երկու գենոտիպ, որոնցից յուրաքանչյուրում երկու ենթատեսակ կա:

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի համաճարակաբանության վարչության բժիշկ, համաճարակաբան Աիդա Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ վարակը շրջանառվում է ամբողջ տարին ընդգծված սեզոնային բաշխմամբ, այսինքն՝ հանդիպում է ցուրտ ձմռանը և տևում մինչև գարուն. «Ընդհանուր առմամբ, այս վիրուսի մասին տեղեկատվություն լսելիս չպետք է խուճապի մատնվել։ Քովիդի նման իրավիճակի առաջացման մասին էլ խոսք լինել չի կարող։ Անհանգստացող արձագանքներ ենք տեսնում, ինչը կարող է պայմանավորված լինել տարբեր երկրներում գրանցված դեպքերի հետ, սակայն դրանք, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, շատ չեն»։

Սա սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ շփման միջոցով: Ախտանշանները նույնն են, ինչ բոլոր ՍՇՎ-ների դեպքում է, ասում է մասնագետը․ «Առաջանում են ջերմություն, հազ, քթահոսություն, դժվարացած շնչառություն, գլխացավ: Այս տարիների ընթացքում էլ Հայաստանում ունեցել ենք նման դեպքեր, սակայն կարևորություն չի տրվել, որովհետև թվերը անհանգստացնող չեն»։

Ըստ Հովհաննիսյանի՝ այն, որ մինչ այս պահը Հայաստանում դեռևս մետապնևմովիրուսի դեպքեր պաշտոնապես չեն գրանցվել, դեռևս չի նշանակում, որ վարակը չի շրջանառվում։ Այսինքն՝ մարդը կարող է հիվանդ լինել, բայց չիմանալ, որ վարակի հարուցիչը մետապնևմովիրուսն է։ Այն պետք է հայտնաբերվի հետազոտության միջոցով, իսկ հետազոտությունն էլ արվում է, երբ վարակվածության թվերն ամբողջ աշխարհում բարձրանում են։

«Սա նման է այլ սուր շնչառական վիրուսներին, բացի քովիդից, գրիպից։ Գրիպը, օրինակ, ավելի բարդ է ընթանում, ախտանշանները սուր են արտահայտվում։ Մետապնևմովիրուսով պայմանավորված բարդությունները կրկին բնորոշ են այն բարդություններին, որոնց հանդիպում ենք մնացյալ սուր շնչառական վիրուսների դեպքում։ Տարածված բարդությունը թոքաբորբն է։ Հորդորում ենք, որ անձինք դիմեն բժշկի, ինքնաբուժությամբ չզբաղվեն, հատկապես, եթե ջերմում են երեք օր»,- ասում է մասնագետը:

Համաճարակաբանը նկատում է՝ ԱՀԿ-ն ևս տեղեկացնում է, որ խուճապի մատնվելու կարիք չկա։ Դեպքերի փոքր աճն էլ կարող է պայմանավորված լինել վիրուսներին բնորոշ պարբերականությամբ․ հինգ տարին մեկ որոշ վիրուսներ վեր են բարձրանում։ Այս պահին ՀՎԿԱԿ-ը հետևում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։ Եթե կարիք լինի որևէ միջոցառումների ձեռնարկման, դրանք անպայման կարվեն, վստահեցնում է Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե Առողջապահության նախարարությունը պետք է վաղուց ունենար այս վարակի դեմ պատվաստանյութը, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի համաճարակաբանության վարչության բժիշկը հիշեցնում է՝ մետապնևմովիրուսի դեմ պատվաստանյութ ամբողջ աշխարհում դեռևս գոյություն չունի։

Այլ երկրներից դեպի Հայաստան մետապնևմովիրուսի տարածման վերաբերյալ էլ անհանգստանալ պետք չէ, վստահեցնում է համաճարակաբանը․ «Օրինակ՝ Ռուսաստանի առողջապահության նախարարության համաճարակաբանության գլխավոր համաճարակաբանը տեղեկացրել է, որ իրենց մոտ հիվանդության դեպքերի վարակվածության ցուցանիշը կազմում է 0,1%»։

Մետապնևմովիրուսը ազդում է բոլոր տարիքային խմբերի մարդկանց վրա, սակայն հիմնականում ախտահարվում են մինչև 5 տարեկան երեխաները, և ամենից հաճախ մետապնևմովիրուսով երեխաները վարակվում են կյանքի առաջին տարում:

Ամենատարածված ախտանշաններն են հազը, մրսածությունը, շնչահեղձությունը, ջերմությունը, գլխացավը։ Մետապնևմովիրուսային վարակով հիվանդների 19.0%-ի մոտ առկա են աղիքային դիսֆունկցիայի ախտանիշներ՝ փսխում, լուծ։ Վիրուսի դեմ հստակ բուժում չկա, պացիենտը բուժումը ստանում է՝ ըստ ախտանշանների։

Սուր շնչառական վարակների, այդ թվում՝ մետապնևմավիրուսի կանխարգելման նպատակով, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է՝

Ձեռքերը պարբերաբար և մանրակրկիտ լվացե՛ք օճառով, հատկապես հասարակական վայրեր այցելելուց հետո և ուտելուց առաջ։

Խուսափե՛ք սերտ շփումից մարդկանց հետ, ովքեր ունեն շնչառական վարակների ախտանիշներ
Պարբերաբար մաքրե՛ք և ախտահանե՛ք ձեր տան և աշխատավայրում իրերի և առարկաների մակերեսները

Մի՛ դիպչեք ձեր դեմքին կեղտոտ ձեռքերով
Պարբերաբար օդափոխե՛ք տարածքները
Պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ:
Վարակով պայմանավորված ի՞նչ իրավիճակ է հարևան երկրներում

Վրաստանի մանկական բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Իվանե Չխաիձեն հայտնել է, որ երկրում անընդհատ գրանցվում է մետապնևմովիրուսը։

«Կարելի է ենթադրել, որ մեր երկրում յուրաքանչյուր երեխա տուժել է դրանից, պատճառ չկա այս վիրուսը համարել մեկ այլ համաճարակային վիրուս»,- ասել է նա։

Վերջինս նշել է, որ, ի տարբերություն կորոնավիրուսի, այս վիրուսը բազմաթիվ ուսումնասիրությունների է ենթարկվել, որը ցույց է տալիս, որ մինչև 5 տարեկան երեխաների մոտ դրա բուժման մակարդակը 99%-ից բարձր է: Նույն ցուցանիշը, ըստ նրա, վերաբերում է Վրաստանին։

Ադրբեջանի առողջապահության նախարարությունից էլ հայտնել են. «Ամեն տարի ցուրտ ամիսներին (հիմնականում՝ դեկտեմբեր-մարտ) հյուսիսային կիսագնդում գտնվող տարածքներում տարածվում են սեզոնային գրիպի և այլ սուր շնչառական վիրուսային վարակների (ARVI) տարբեր շտամներ։ Դրանցից է նաև այս վիրուսը»։






Միշել Մերսիեր. անհավանական Անժելիկա այն մասին, թե ինչպիսին պետք է լինի կինը Լոս Անջելեսի հրդեհը հասել է HOOLYWOOD-ինԳերմանիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի տարածքի ընդլայնմանը«Փաստ». Ասֆալտի թեման էլ են «գցում ոտքներին»«Ժողովուրդ». Ի՞նչից է վախենում «ժողովրդավար» վարչապետը. ինչո՞ւ չի հրապարակում ԼՂ բանակցությունների բոլոր փաստաթղթերըՀնարավո՞ր է ուտել կանաչ բանան մինչև հասունանալըԹրամփը սատարում է Իլոն Մասկի հարձակումներին` Բրիտանիայի վարչապետի վրա. Պուշկով«Փաստ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում«Ժողովուրդ». Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվումՌուսական ուժերն արագ ճեղքումով դուրս են եկել Պոկրովսկ-Կոնստանտինովկա ռազմավարական մայրուղի«Փաստ». Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանները Հայաստանում կվերանորոգվեն«Ժողովուրդ». ՔԿ նորանշանակ պետն ազատվում է Արգիշտի Քյարամյանի կադրերիցՈր երկիր կարող է ներխուժել ԱՄՆ-ն. Ամերիկացի հրապարակախոսԱրևմտյան Հայաստանն էլ Արմավիրի մարզի արևմտյան հատվածն է. Փաշինյանի սկանդալային հայտարարությունըԱդրբեջանական ինքնաթիռի խոցման պատմությունն իրոք լուրջ վտանգ է դառնում Հայաստանի համարՉեմ կարող ասել, թե ինչ էի զգում, երբ ինձ համեմատեցին Արուս Կավկազի հետ. ՄենչԴուք շարունակեք «տատիկի ինադու ցրտահարել ձեր ականջները». ԲալասանյանՏիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել, այժմ գտնվում է կոմայի մեջԱյսօր Արմեն Մազմանյանի հիշատակի օրն էՀապաղելը մահ է. ինչ է առաջարկում Գեւորգ Գեւորգյանը«Բելգրանոն» ձևակերպել է Լուկաս Սելարայանի տրանսֆերը. Պաշտոնական Արթուր Միրանյանի գոլը` Հարավային Կորեայի փոխչեմպիոնի դարպասը (տեսանյութ)ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴՈՒՀԻ ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՀԱՑԵԼ ԵՆ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐՆ ՈՒ ՆՐԱ ՄԱՅՐԸԱրհեստական բանականությունը 2025 թվականին. Բիլ Գեյթսի, Իլոն Մասքի և Նասիմ Թալեբի կանխատեսումներըՈ՞ր մարտկոցներն են առավել պայթյունավտանգԻ՞նչն է խանգարում տիեզերական կառույցների ընդլայնմանը. Գիտնականները հայտնաբերել են առեղծվածային գործոն, որը ճնշում է Տիեզերքի աճըԲարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմանները պաշտպանելու վեհ գիտակցումով. բանակ են մեկնել Կոտայքի նորակոչիկներըԱլիևը Հայաստանին մեղադրել է «Ադրբեջանի մշակութային և կրոնական հուշարձանները պղծելու մեջ»Անթույլատրելի է արտատարածաշրջանային արտաքին ուժերի ներգրավումը տարածաշրջանային հարցերում․ ԱլիևԻնչպես գտնել ներքին հավասարակշռություն քո աձի հետ. հոգեբանի խորհուրդըՓաշինյանը պատվիրակություն է գործուղում ՌուսաստանՏասնմեկամյա աշակերտը պատմել է ողջ ճշմարտությունը ժամանակակից դպրոցի մասինբան, որոնք կարևոր է գաղտնի պահել․ հոգեբանների խորհուրդներըԴեղձի էքստրակտը ավելացնում է կյանքի տեւողությունը. AJLRԱրհեստական բանականությունը 2025 թվականին. Բիլ Գեյթսի, Իլոն Մասքի և Նասիմ Թալեբի կանխատեսումները Կալորիաների կրճատումը օրական 100-200-ով կօգնի նիհարել. ConversationԻսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի վիճակահանության արդյունքներըԱլիևը հստակ խնդիր ունի՝ թույլ չտալու Արևմուտքի ներկայացվածությունը մեր տարածաշրջանում. Տաթևիկ ՀայրապետյանԹուրքիայում հիմնել են Կիբեռանվտանգության պետական վարչությունԳլխավոր հաջողակները. կենդանակերպի այս նշանները ստանում են այն, ինչ ուզում ենԻնչպե՞ս է ռուսական նավթավերամշակման գործարանների և նավթային պահեստների վրա հարձակումները ազդելու բենզինի գների վրաԱդրբեջանական ընտանիքները ՀՀ-ից հեռանալիս վաճառել, փոխանակել են իրենց տները, ստացել փոխհատուցում, նրանց իրավունքները սպառված են. ՄիրզոյանԲաքուն կշարունակի ջանքերը կայուն խաղաղություն ապահովելու համար. Ալիևը՝ ԵՄ հատուկ ներկայացուցչինԱլիևը հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ«Եվրամիությունը թույլ չի տա աշխարհի որևէ երկրի հարձակվել իր ինքնիշխան սահմանների վրա»․ ԲարոԶիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականըԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է ԿիևՄի օր "համբալները կոլորեն" համ իր, համ էլ քո վիզըԹվում է Ադրբեջանի ղեկին նստած անձ Բաքվի իր փառաշուք պալատում, ոտքերը լայն բացած, ընկել է երազների գիրկը. Թեհրանահայ հայտնի խմբագրի պատասխանը բռնապետին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top