Վաղը Բայդենի վարչակազմը կհայտարարի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության իր վերջին փաթեթի մասին
Վաղը՝ հունվարի 9-ին, Սպիտակ տունը կհայտարարի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի մասին, տեղեկացնում է Associated Press-ը:
Նշվում է, որ պաշտոնական հայտարարությունը տեղի կունենա ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի՝ Գերմանիա այցի ժամանակ։
Այս փաթեթը վերջինը կլինի հեռացող Ջո Բայդենի վարչակազմի համար։
Բայդենի վարչակազմը վերջին շաբաթներին արագացրել է Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումը` մտավախություն ունենալով, որ Դոնալդ Թրամփը, վերադառնալով Սպիտակ տուն, կարող է հրաժարվել Կոնգրեսի կողմից Կիևին հատկացված միջոցները փոխանցելուց, որոնք մինչ այդ չեն ծախսվել: