«Օ՜, Կանադա». Թրամփը կրկին հրապարակել է Կանադայի տարածքը ԱՄՆ դրոշի ներքո
Միջազգային«Օ՜, Կանադա». Թրամփը կրկին հրապարակել է Կանադայի տարածքը ԱՄՆ դրոշի ներքո:
Կանադայից զատ, Թրամփը վերահաստատել է ինչպես Գրենլանդիայի, այնպես էլ` Պանամայի ջրամցքի հետ կապված իր հավակնությունները:
Գրենլանդիայի մասով նա այն միտքն է հայտնել, որ անգամ կղզու բնակիչները չգիտեն այն իրավական հիմքը, ըստ որի իրենք պետք է Դանիայի ենթակայության տակ լինեն: Իսկ եթե չկա նման հիմք, ապա գրենլանդացիները հանգիստ կարող են ԱՄՆ-ին միանալու որոշում կայացնել:
Պանամայի ջրանցի մասով եւս Թրամփի իրավաբաններն ակնհայտորեն ակտիվորեն աշխատում են: Ամեն դեպքում, Թրամփի պնդմամբ, Պանամայի իշխանությունները խախտել են ջրանցքը Պանամայի ենթակայությանը հանձնելու պայմանագրի բոլոր կետերը, ըստ այդմ, ԱՄՆ-ն կարող է պայմանագիրը չեղարկել:
Իսկ ահա Կանադայի մասով նման հիմքեր կարծես թե չկա: Ամեն դեպքում, դեռ պաշտոնավարող Թրյուդոն պատասխանել է Թրամփին. «Ոչ մի դեպքում Կանադան չի դառնա Միացյալ Նահանգների մաս»:
Թրյուդոյի հավանական փոխարինող Պիեռ Պոլյևրը նույնպես չի ցանկանում միանալ ԱՄՆ-ին. «Կանադան երբեք չի դառնա 51-րդ նահանգը։ Մենք մեծ և անկախ երկիր ենք... Ես պայքարելու եմ Կանադայի համար»:
Իսկ ահա Տեխասից Կոնգրեսի թեկնածու Գոմեսն այսպես է արձագանքել. «Եթե Ամերիկան ցանկանում է, որ Կանադան լինի ԱՄՆ-ի մաս, նա կլինի ԱՄՆ-ի մաս: Կամ ի՞նչ ես պատրաստվում անել դրա դեմ, տղա։ Ոչինչ»։