«Ժողովուրդ». Փաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն հունվարի 12-ին դատական համակարգը Նիկոլ Փաշինյանի հետ հավաքվելու է՝ նշելու դատական համակարգի օրը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն դատական համակարգում քննարկում է եղել մասնակցե՞լ, թե՞ ոչ. արդյունքում շատ դատավորներ ներքին քննարկման ժամանակ կարծիք են հայտնել, որ չնայած Փաշինյանի իշխանության կողմից դատական համակարգը թիրախավորելու դրսեւորումներին պետք է մասնակցել, քանի որ դա իրենց օրն է, ոչ թե Փաշինյանի։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 4-ին ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը անձամբ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին, ու նրանք քննարկել էին միջոցառմանը նրա մասնակցության հարցը։
Մեզ մնում է սպասել. ի վերջո Փաշինյանը դեմ առ դեմ դատավորների հետ հանդիպման կգնա՞, թե՞ կխուսափի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում