«Ալիևի ապակառուցողական և տեռորիստական հռետորաբանությունը խոսում է այն մասին, որ նա՝ սեփական ռեժիմի կյանքը երկարաձգելու համար, խոստացել է իր թուրքա-արևմտա-ջհուդական տերերին տարածաշրջանում ստանձնել սադրիչի դեր և իրականացնել կարճաժամկետ ու երկարաժամկետ ռազմական գործողություններ։ Սրա վառ ապացույցները տեսանելի են անզեն աչքով։ Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանքներն ու վերջնագրային, միակողմանի զիջումների պարտադրանքն ավելացնում են լարվածությունը տարածաշրջանում։
 
Ռուսաստանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից հնչող հակառուսական թեզերը, ոչ բարեկամական հայտարարություններն ու, մեղմ ասած, ոչ գործընկերային հռետորաբանությունը նույնպես բացահայտում են Ադրբեջանի կործանարար գործողությունների իրական բնույթը։ Հակառուսական քարոզչության շարունակությունը ակնհայտ դարձավ նաև ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնի հայտարարության ֆոնին։
 
Վերջինս, ով հանդիսանում է Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար, գրել է․ «Ես դատապարտում եմ Իրանի ահաբեկչական ռեժիմի վիրավորական արտահայտությունները ՆԱՏՕ-ի դաշնակից՝ Թուրքիայի և Ադրբեջանի հասցեին։ Ինչպես ցույց տվեց Սիրիայի օրինակը, ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան Իրանի ահաբեկչական ռեժիմի դեմ պայքարի կարևորագույն գործընկերն է»։
 
Հատկանշական է նաև, որ Իրանի տարբեր տեսակի բեռնատարներ, հազարավոր բեռնատարներ, հատել են Իրան-Թուրքիա սահմանը, սակայն այսօրվա գրեթե ողջ ընթացքում դրանք չեն կարողացել դուրս գալ Թուրքիայից․ դրանք պահվում են սահմանին։ Այս բոլոր հանգամանքներին գումարվում է Stratfor-ի զեկույցը, որը նշում է, որ Հայաստանի ջանքերը շողոքորթելու ԱՄՆ նոր վարչակազմին՝ զուր են։ Թրամփի վարչակազմը Հայաստանի փոխարեն առաջնահերթություն է տալիս Ադրբեջանին՝ որպես հակակշիռ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի տարածաշրջանային ազդեցությանը։
 
Այսպիսով, Ալիևը ստանձնել է քաղաքակա՛ն սևագործ բանվորի դերը՝ դառնալով Թուրքիայի և Իսրայելի (այսինքն՝ ԱՄՆ-ի) շահերը սպասարկող օբյեկտ։ Այն պատրաստ է ամեն ինչի, անգամ սեփական ժողովրդին մատաղ անելու՝ իր իշխանությունը պահելու համար։ Իսկ Հայաստանի գործող կառավարության պահվածքը՝ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, խոսում է միայն նրա ոչ հայանպաստ զարգացում ապահովվելու, անկարողության և իրավիճակին չտիրապետելու մասին», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։