«222 Լավա»-ն վերադառնում է Հայաստան
Հասարակություն«222 Լավա»-ն ինստագրամյան իր էջում հայտնել է այն մասին, որ վերադառնում է Հայասատան։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ լքում է Հայաստանը, պատճառը ներկայացնելով իբր որ ՊԵԿ-ն իրեն 109 մլն դրամի չափով վարչական տուգանքի է ենթարկել ու նա էլ նեղացել եւ հեռանում է ընտանիքի հետ միասին: Սակայն ինչպես տեսնում ենք նրա սոց կայքերում, «222 Լավա»-ն ընտանիքի եւ իր կնքահոր հետ պարզապես վայելում էր ձմեռային արձակուրդները: Ի դեպ, նա արդեն վճարել է տուգանքը, որի պատճառը, ըստ ՊԵԿ-ի, եղել է գովազդի համար հարկ չվճարելը, ինչի հետ բլոգերը համաձայն չէր:
Ինչպես տեսնում ենք «222 Լավա»-ի համար ամեն բան է դառնում փիառի գործիք եւ բավականին արձագանք գտնում հասարակության մեջ: