ԱՅՍՕՐ ԲԱՆԱԿ ՄԵԿՆԵՑԻՆ ՇԻՐԱԿՑԻ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ
ՀասարակությունԱյսօր, հունվարի 7-ին, Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը Գյումրիում էր ։Մարդաշատ էր քաղաքի «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու բակը։ Ձմեռային զորակոչի մեկնարկը տրվեց այսօր։ Պարտադիր զինվորական ծառայության մեկնող նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհեցին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Գյումրի համայնքի ժպ Սարիկ Մինասյանը, զինվորականներ, ծնողներ, հարազատներ, ընկերներ ։Նորակոչիկներին բանակ ճանապարհեցին աղոթքներով, ռազմական երգերով, ոգեշնչող ելույթներով։ Շատ հուզիչ տեսարան էր, միախառնվել էին թախիծը, անհանգստությունը, արցունքներն ու հպարտությունը, ծնողներից շատերը գրկախառնվում էին ու լաց լինում։
Ելույթ ունեցան նաև տատիկները, նրանց խոսքերը շատ հուզիչ էին.
- «Երեխեք ջան, ես մի բան եմ ուզում, իմ Աստվածը թող Ձեր հետ լինի, իմ Աստվածը շատ զորեղ է, ինչ ուզել եմ Աստծուց տվել է։ Աշխարհին խաղաղություն, Ձեզ էլ բարի ծառայություն ու բարի վերադարձ», ասաց նորակոչիկի տատիկը։ Ծնողներից մեկն էլ, ով չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում նշեց, որ սպաներն էլ շատ ուշադիր լինեն իրենց զավակների նկատմամբ, որպեսզի ոչ մեկի հետ որևէ վատ բան չկատարվի։ 18 տարի պահել, մեծացրել ենք մեր զավակներին, խնդրում ենք ուշադիր, շատ ուշադիր լինեն մեր թանկ բալեքի հանդեպ, կարևորը խաղաղություն էլ լինի, անփորձանք ծառայեն ու տուն վերադառնան» ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ