Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ի հայտ գալ մինչև Սուրբ Զատիկ. Sky News-ը
ՄիջազգայինՈւկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ի հայտ գալ մինչև Սուրբ Զատիկ,- գրում է Sky News-ը:
Ալիքի համաձայն՝ Թրամփի նոր վարչակազմը կձգտի հնարավորինս արագ դադարեցնել պատերազմն Ուկրաինայում՝ ճնշում գործադրելով երկու կողմերի վրա Զատիկից առաջ խաղաղության համաձայնագիր կնքելու համար։
«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ է պատրաստ զոհաբերել Պուտինը, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսին է Կուրսկի շրջանը: Նաև, ցավոք, այն, ինչ պատրաստ է զոհաբերել նախագահ Զելենսկին»,- գրում է հրատարակությունը։