Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ պատերազմի. The Jerusalem Post
ՄիջազգայինԻսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ պատերազմի, սպառնալիքը կարող է «գերազանցել անգամ Իրանի մարտահրավերը»: Այս կարծիքին է The Jerusalem Post-ը:
Ըստ աղբյուրի` իսրայելական կառավարական Nagel կոմիտեն ասում է, որ Անկարան ձգտում է վերականգնել օսմանյան ժամանակաշրջանի իր ազդեցությունը, ինչը կարող է հանգեցնել Իսրայելի հետ հակամարտության: Դրանով Անկարան կարող է միավորել ուժերը Սիրիայում գտնվող խմբավորումների հետ։
«Մենք սկզբունքային փոփոխություններ ենք տեսնում Մերձավոր Արևելքում: Իրանը վաղուց եղել է մեր ամենամեծ սպառնալիքը, սակայն նոր ուժեր են մտնում ասպարեզ, և մենք պետք է պատրաստ լինենք անսպասելիին»,- իրավիճակը գնահատել է Նեթանյահուն։