Եվրամիությունը կանգնած է անվտանգության ճգնաժամի առաջ՝ Ռուսաստանի և Թրամփի պատճառով. Financial Times
ՄիջազգայինԵվրամիությունը կանգնած է անվտանգության ճգնաժամի առաջ՝ Ռուսաստանի և Թրամփի պատճառով, գրում է Financial Times-ը:
ԵՄ-ի համար «սպառնալիքը» գալիս է Ռուսաստանից և Եվրոպայի նկատմամբ Թրամփի «անտարբերության» պատճառով։ Թրամփի խորհրդականները բացահայտորեն հայտարարում են ԱՄՆ-ի զորքերը և տեխնիկան Եվրոպայից Ասիա տեղափոխելու ցանկության մասին։ Եվ եվրոպական երկրները չունեն մարդկային ռեսուրսներ և սարքավորումներ՝ մասնակցելու այնպիսի առճակատման, ինչպիսին ուկրաինական հակամարտությունն է:
«Եվրոպական երկրները հրատապ պետք է արձագանքեն աշխարհաքաղաքական այս տագնապալի համակցությանը՝ կառուցելով իրենց պաշտպանությունը»,- գրում է FT-ն։
ՆԱՏՕ-ի պաշտպանական բյուջեում սպասվող դեֆիցիտը լրացնելու համար, եթե ԱՄՆ նոր նախագահը որոշի կրճատել դաշինքի ֆինանսավորումը, ԵՄ երկրները ստիպված կլինեն ծախսերը 3%-ի փոխարեն հասցնել ՀՆԱ-ի 4,5%-ի: Հաշվի առնելով ԵՄ երկրների պետական պարտքի բարձր մակարդակը եւ ներկա ճգնաժամային վիճակը, դա կարող է հասցնել ԵՄ-ի փլուզման: