Տորեցկը շուտով կընկնի. ռուսական հետևակը արդեն տեսանելի է քաղաքի բոլոր ծայրամասերում. Ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինՏորեցկը շուտով կընկնի: Ռուսական հետևակը արդեն տեսանելի է Տորեցկի հյուսիսային և հյուսիս-արևմտյան ծայրամասերում: Այս մասին հայտնում է ուկրաինական ԳՇ-ի համար աշխատող DeepState վերլուծական ռեսուրսը։
«Ներկայումս ռուսները գրոհներ են իրականացնում, բառիս բուն իմաստով, ուկրաինական վերահսկողության ամբողջ տարածքում։ Առավել ինտենսիվ մարտերն են հյուսիս-արևմտյան ծայրամասերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։