Անդրանիկ Թեւանյանն այն մարդն է, ով «մոռացել» է իր եւ իր մերձավորների դերը կապիտուլյանտի իշխանության գալու գործում. Գրիգորյան
«Անդրանիկ Թևանյան, նախքան ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրելը մեր երկրի չավարտվող դժբախտությունների համար, արժե սկզբից հայելու մեջ նայել, վստահ եմ էսթետիկ հաճույք այդ տեսարանից դժվար ստանաս, բայց առնավազն սրտխառնոցը հաստատ «մեջն ա»։
Հենց դուք և ձեր նմանները ակտիվորեն մասնակցում էիք այն հանրահավաքներին ու երթերին, որոնք իշխանության բերեցին Նիկոլ Փաշինյանին և նրա խմբին։ Դու ու քո նման գաստրալյորները կանգնած էիք Հանրապետության հրապարակում, դուք ավելի բարձր էիք դմփ դմփցնում այդ «պատմական» իրադարձությունը, որը ի վերջո դարձավ աղետ Հայաստանի համար և մեծ խնդիրների մեջ գցեց նաև մերձավորներիդ Անդրանիկ։
Դուք որտե՞ղ էիք այն ժամանակ, երբ մենք զգուշացնում էինք գալիք վտանգների մասին։ Ձեր «պատասխանատվության զգացումն» որտե՞ղ էր, երբ մենք փորձում էինք կանխել այս խելագարությունը։ Հիմա, ձեր կյանքովի սխալ ապրածը գիտակցելու փոխարեն փորձում եք ամենինչ գցել Սերժ Սարգսյանի «գրպանը», ով, չնայած բոլոր մարտահրավերներին, կարողացավ տարիներ շարունակ ապահովել երկրի կայունությունը, անվտանգությունն ու հավասարակշռությունը։ Նա կարողացավ զինել Հայկական բանակը և նա թշնամուն միշտ կզզած է պահել: Նման մարդու վերաբերյալ ոչ դու կարաս կարծիք հայտնես, ոչ էլ տարին տարու վրա էլ ավելի ուժեղ տանուլ տվող և ամբիցիաներից խեղդվող պատվիրատուներդ:
Այսօր դուք բարձրաձայն մեղադրում եք նախկին իշխանություններին՝ Նիկոլին որպես «նախկին իշխանության արդյունք» ներկայացնելով։ Բայց եկեք անկեղծ լինենք՝ հենց դուք և ձեր անհավասարակշիռ էմոցիաներն ու հիվանդագին «դիպլոմատային» սպասումներն են, որ նրան բերեցին իշխանության իսկ ձեզ՝ գիտես ուր։ Հենց ձեր «դմփ դմփ հուներն» էին, որ բարձր էին հնչում, հենց ձեր հավատն էր կեղծ խոստումներին, որը կործանեց այն, ինչ տասնամյակներով կառուցվել էր մեծ դժվարությամբ։
Դուք բարոյական իրավունք չունեք մեղադրելու որևէ մեկին, որովհետև դուք հենց այն պատճառներից եք, որ մենք այսօր գտնվում ենք այս վիճակում։ Հաջորդ անգամ, երբ հերթական հանրահավաքին կանգնեք, հիշեք՝ ձեր այսօրվա «գոռում-գոչյունը» ոչինչ չի փոխում, և մենք չենք մոռանա։ Պատմությունը ոչինչ չի մոռանում, իզուր 5-րդ կետդ մի պատառոտի», - գրել է ՀՀԿ խորհրդի անդամ ՄԻՔԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։