Դամասկոսի օդանավակայանը բացվել է միջազգային չվերթների համար
ՄիջազգայինԴամասկոսի օդանավակայանն առաջին անգամ բացվել է 2024 թվականի դեկտեմբերի 8-ից կանոնավոր միջազգային չվերթների ժամանման և մեկնման համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օդանավակայանի տեղեկատվական ծառայությունից, փոխանցում է Euromedia24-ը։
«Այո, ինքնաթիռների ընդունումը վերսկսվել է, մենք սպասում ենք թռիչք Քաթարից, այն արդեն օդ է բարձրացել»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ նկատի ունենալով էմիրության՝ Qatar Airways ազգային ավիաընկերության Դոհայից թռիչքը։ Քաթարական կողմը հունվարի 2-ին հայտարարել է շաբաթական երեք անգամ ստանդարտ հաճախականությամբ թռիչքների վերսկսման մասին։ Բացի այդ, օդանավակայանն առավոտյան Էր Ռիադից բեռնատար ինքնաթիռ է ստացել։
Նաև, ըստ ազգային ավիաընկերության՝ Սիրիական ավիաուղիների, հունվարի 7-ից բացվելու են թռիչքները Դամասկոս-Դուբայ: Մեկ այլ սիրիական ավիափոխադրող Cham Wings-ը, վերսկսում է ամենօրյա թռիչքները դեպի Շարժա: