Հետտոնական շրջանը հատկապես ծանր են տանում միայնակները. Հոգեբանը տալիս է լուծման բանալին
ՀանդիպումԻսկապես հետտոնական դեպրեսիա հասկացություն կա, և պարտադիր չէ, որ այդ տոնը Նոր տարին լինի, թեև կարող է նաև լինել Նոր տարին»,– անդրադառնալով հետտոնական շրջանում մարդկանց մոտ առկա հոգեբանական իրավիճակին, նման տեսակետ է հայտնում հոգեբան Կարինե Նալչաջյանը, ընդգծելով.
-Հետտոնական հոգեվիճակն այնքան էլ ճիշտ չէ դեպրեսիա անվանել, դա ավելի շատ տրամադրության թեթև անկում է։Թեթևակի տրամադրության անկում ցանկացած տոնակատարությունից հետո ցանկացած մարդու մոտ կարող է առաջանալ։ Շատ ավելի խորը դեպրեսիվ իրավիճակները կարող են արտահայտվել այն մարդկանց մոտ, ովքեր արդեն իսկ հակում ունեն դեպրեսիաների։ Այդ դեպքերում մենք ավելի ակնհայտ, ավելի սրված դեպքերի հետ կարող ենք առնչվել։
-Կոնկրետ Ամանորից հետո մարդկանց հոգեվիճակում ինչ է տեղի ունենում։
- Մենք միշտ գիտենք, ահա այսօր, վաղը մոտավորապես ինչ է լինելու, հետո հաջորդ օրն ինչ խնդիրներ կան, ինչով ենք մենք զբաղվելու, իսկ տոնը կարծեք թե գալիս է և որոշակի ժամանակահատվածում խաթարում է մեր կյանքի շարունակականությունը, և այդ փոքրիկ խաթարումից հետո արդեն մենք ստիպված ենք լինում վերսկսել մեր կյանքի սովորական ռիթմը, ինչը մենք կարծես մի փոքր կորցրել էինք։ Հետտոնական տխուր տրամադրությունները հաղթահարելու լավագույն ելքը, պրակտիկ, ամենօրյա կյանքի ռիթմին վերադառնալն է՝ առօրյա հոգսերով, աշխատանքով զբաղվելով։ Այս փոքրիկ քայլերով մենք վերադառնում ենք առօրյա, և տոները մնում են հետևում։
Այն մարդիկ, ովքեր ավելի բուռն են անցկացրել տոնական օրերը, նրանց մոտ հետտոնական շրջանում տրամադրության անկումն ավելի կրտուկ է։ Հետտոնական շրջանը հատկապես ծանր են տանում միայնակները, որոնց մոտ «որոշ դեպքերում կարող են սրվել նաև ինքնասպանության գնալու մասին մտքերը»։