Ինչպե՞ս է ռուսական նավթավերամշակման գործարանների և նավթային պահեստների վրա հարձակումները ազդելու բենզինի գների վրա Ադրբեջանական ընտանիքները ՀՀ-ից հեռանալիս վաճառել, փոխանակել են իրենց տները, ստացել փոխհատուցում, նրանց իրավունքները սպառված են. Միրզոյան Բաքուն կշարունակի ջանքերը կայուն խաղաղություն ապահովելու համար. Ալիևը՝ ԵՄ հատուկ ներկայացուցչին Ալիևը հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը ԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է Կիև Մի օր "համբալները կոլորեն" համ իր, համ էլ քո վիզը Թվում է Ադրբեջանի ղեկին նստած անձ Բաքվի իր փառաշուք պալատում, ոտքերը լայն բացած, ընկել է երազների գիրկը. Թեհրանահայ հայտնի խմբագրի պատասխանը բռնապետին Խաղաղության պարտադրանքի քաղաքականության համար Հայաստանի հզորացումը այլընտրանք չունի. Թանդիլյան Դպրոցում աղջկաս հոգեբանության ուսուցիչն ասել էր՝ ճի՞շտ է, որ քո հայրը ուրիշից էլ երեխա ունի. Արշալույս Հարությունյան

Առաջին ելույթի ժամանակ նույնիսկ բեմից ընկել եմ. Հրաչ Մուրադյանը փակագծեր է բացում

Մշակութային

Տարեմուտին ամփոփվեց միջազգային «The Masked Singer» շոուի հայկական տարբերակը՝ «Դիմակահանդես» երաժշտական-ժամանցային նախագիծը։ Հայտնի եւ արդեն սիրված կերպարներից Զեբրի դիմակազերծումն ամենահատկանշականներից էր ու անսպասելին: Հաղորդավար, պրոդյուսեր, դերասան եւ բազում նախագծերի հեղինակ ՀՐԱՉ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ հաջողվեց ամիսներ շարունակ հեռուստադիողից ու հետախույզներից թաքցնել ով է նա: Իսկ թե ինչ էր կատարվում այս ողջ ընթացքում կուլիսներում, «Իրավունք»-ը բացահայտել է նրա հետ բացառիկ զրույցում:

«ԵԹԵ ՉԼԻՆԵՐ ԴԻՄԱԿԸ, ԴԺՎԱՐ ԹԵ, ԱՅԴՔԱՆ ԱԶԱՏ ԹՈՒՅԼ ԿՏԱՅԻ ԻՆՁ ԼԻՆԵԼ»

— Ինչպե՞ս որոշեցիք Զեբրի կերպարը վերցնել «Դիմակահանդես» նախագծում, եւ ի՞նչը գրավեց Ձեզ հենց այս կերպարի ընտրության մեջ:

Այս նախագծին մասնակցելու Հանրային հեռուստատեսության առաջարկի հետ մեկտեղ եղել է նաեւ կերպարի առաջարկը, որին ես սկզբում չեմ համաձայնել՝ հասկանալով, որ կերպարը չի լինելու առաջնային, այլ առաջնային  լինելու է այն, ինչ անելու եմ ես: Զեբրին ժամանակի ընթացքում փորձել եմ հասկանալ, թե ով է, ինչ է ուզում անել, ինչու է ինքը այնտեղ ու ինձ շատ բան եմ թույլ տվել՝ անձնապես գիտակցելով, որ դա ռիսկային է, քանի որ դիմակով եմ եղել: Եթե չլիներ դիմակը, դժվար թե, ես այդքան ազատ թույլ կտայի ինձ լինել բեմում, բայց ինձ Զեբրան շատ օգնեց, եւ մենք ընկերացանք ու կարողացանք միասին անել այն, ինչ-որ բոլորը տեսան:

— «Կիսաբաց լուսամուտներ»-ին ու «Բաց թեմա»-ներին սովոր Հրաչ Մուրադյանը հեշտությա՞մբ հաղթահարեց փակ դիմակի ներքո հանդես գալը, թե՞ դժվարությամբ դա Ձեզ տրվեց:

— Այն տեսակը, որը հանրությունը տեսել է այդ նախագծերի շրջանակներում, իմ միակ տեսակը չէ՝ մարդկային որակներով: Ես ունեմ իմ ցանկությունները, իմ անձնականը եւ հեռուստադիտողը կամ ինձ հետեւողներից շատերը չգիտեն դրա մասին, որովհետեւ ես իմ կյանքը այդպես բաց ի ցույց չեմ դնում: Ես ունեմ երաժշտական ճաշակ, ունեմ հետաքրքրություններ, որոնցով պայմանավորված որոշումներ եմ կայացրել այս կերպարի հետ կապված: Ձեր հարցին արդյոք դժվար էր, պիտի ասեմ՝ ոչ, հակառակը՝ հեշտ էր, որովհետեւ կերպարն ինձ թույլ տվեց ավելի ազատ լինելու, քանի որ Զեբրը կարող է խենթ լինել, իսկ ես՝ դժվար, քանի որ մեր հասարակությունը քեզ նաեւ ընկալում է այն կերպ, ինչպես դու տարիներ շարունակ հանդես ես եկել, կամ առիթ ես ունեցել ընդամենը լինելու նախագծի շրջանակներում՝ հենց այդ  ոճի մեջ: Իմ համար շատ մեծ փորձ էր սա՝ ուրիշ լինելու, նոր որակներ բացահայտելու համար:

«ԱՉՔԵՐԻՍ ԴԵՄԸ ՍԵՎԱՑԱՎ, ՕԴ ԳՐԵԹԵ ՉԿԱՐ ԵՎ ԹԹՎԱԾՆԱՅԻՆ ՔԱՂՑ ՈՒՆԵՑԱ»

— Իսկ ո՞ւմ հետ էիք կիսվել գաղտնիքով, թե ով է Զեբրի դիմակում թաքնված: Հաջողվե՞ց թաքցնել բոլորից:

— Սա իրականում ամենից դժվար պահն էր, որովհետեւ որեւէ մեկը չէր կարող իմանալ քո ով լինելը: Իմ ընտանիքի անդամները նույնիսկ չեն իմացել, որովհետեւ գաղտնիությունը պետք է ամբողջովին պահել, եւ դա ոչ միայն քեզնից է գալիս, այլ նաեւ ողջ ստեղծագործական թիմից: Ասեմ, որ Հանրայինի ողջ ստեղծագործական թիմը շատ լուրջ էր մոտենում այդ հարցին, եւ նախագծի շրջանակներում որեւէ մեկը տեղյակ չի եղել, որ ես Զեբրն եմ: Նույնիսկ երաժշտական պրոդյուսերների հետ աշխատելուց, երբ իմ մտքերն էի փոխանակում տղաների հետ, օրինակ, այս երգը մյուս երգի հետ լինի եւ այլն, նույնիսկ այդ ժամանակ չեն իմացել նրանք, քանի որ հեռավար ենք շփվել: Միակ շփումն ու բաց ինֆորմացիան եղել է նախագծի, ստեղծագործական թիմի անդամների հետ: Դրանից դուրս որեւէ մեկը տեղյակ չի եղել: Նաեւ ասեմ, որ Հանրայինի ողջ ստեղծագործական թիմը գերպրոֆեսիոնալ է աշխատել ողջ ընթացքում եւ ոչ միայն կարողացել է պահել գաղտնիության խիստ կանոնները, այլ նաեւ շատ կարեւոր մի հանգամանք՝ հաշվի է առել մարդկային բնավորությունները, որոնց հետ մշտապես հաշվի է նստել: Ու ես պատկերացնում եմ մոտավորապես, թե ինչեր են եղել եւ ինչերի միջով են անցել այս նախագծի ստեղծողները, ինչի համար իրենց ծափահարում եմ:  Թույն աշխատանք են արել բոլորը, որի արդյունքը հիմա ակնհայտորեն երեւում է: Ցավոք, ինչպես միշտ, մնալով կադրից դուրս:

— Երբեւէ կմտածեի՞ք, որ Ձեզ մի օր կարող են շփոթել երգիչներ Նիգ Եգիբյանի կամ Սոֆի Մխեյանի հետ:

— Չեմ մտածել, թե ում հետ կհամեմատեն, բայց երբ սկսեցին անուններ հնչեցնել, ես դրան հաջորդող բոլոր ելույթներին, իհարկե, հետախույզներին շեղելու համար, անում էի ամեն ինչ, ինչ կաներ տվյալ արտիստը: Ես փորձում էի դա խաղարկել, քանի որ նախագծի ողջ իմաստը չբացահայտվելն է՝ անել ամենը, որպեսզի հետախույզները շեղվեն եւ քո անունը չտան: Երբ ասում էին Սոֆի Մխեյանն է, ես փորձում էի որքան հնարավոր է դա անել կանացի: Հավանաբար, չեք պատկերացնում, թե որքան դժվար է դա անել մի տղամարդու համար, ով երբեւէ չի կրել կանացի բարձրակրունկ կոշիկներ, եւ ժամերով մնալ շատ շոգ հանդերձանքի մեջ: Սկզբում ինքս չէի հասկանում ինչ եմ անում, մինչեւ կարողացա լիարժեք մտնել այդ կերպարի մեջ: Հետո սկսեցի հաճույք ստանալ, խաղարկել: Կերպարը ինքն իրեն ծնվեց՝ երգերի, պարային շարժումների, բեմադրությունների եւ մնացածի միջոցով: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ իմ դիմակի մեջ ես գրեթե ոչինչ չէի տեսնում եւ առաջին օրը՝ ելույթի ժամանակ, նույնիսկ բեմից ընկել եմ: Հենց ելույթի ընթացքում՝ ո՛չ փորձի, ո՛չ այլ դեպքում: Բարեբախտաբար, դա եղավ երգի ավարտին: Աչքերիս դեմը սեւացավ, քանի որ շատ դժվար է շնչել հագուստի մեջ: Օդ գրեթե չկար եւ թթվածնային քաղց ունեցա: Հիշում եմ, մի վայրկյան առաջ բեմում էի, հետո հաջորդ կադրում՝ պառկած վիճակում տեսնում եմ դիմացս նստած հանդիսատեսի ոտքերը ու արագ որոշում եմ կայացնում, որ չորեքթաթ պետք է հետ բարձրանալ՝ կերպարից դուրս չգալով, որովհետեւ դու երբեք չգիտես, թե ինչպես է ավարտվելու այդ համարը ու երկրորդ դուբլ նկարելու հնարավորություն չի լինելու: Մեկ անգամ երգում ես, մեկ անգամ նկարահանվում:

«ՈՎՔԵՐ ԵՆ ՄՅՈՒՍ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ, ԻՄԱՑԵԼ ԵՄ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՀԱՆԵԼ ԵՆ ԴԻՄԱԿՆԵՐԸ»

— Չունենալով վոկալային կրթություն՝ ի վերջո, ինչպե՞ս կարողացաք այդպիսի գեղեցիկ կատարումներ նվիրել հեռուստադիտողին: Թե՞ այդ հարցում Ձեզ օգնեց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական արվեստի բաժնում ձեռք բերած Ձեր գիտելիքները:

Գիտեք, իրականում շատ բան է օգնում: Այո, չունես վոկալային տվյալներ, որովհետեւ չունես փորձ, երբեք երգիչ չես եղել: Ու ողջ հետաքրքրությունն ու գեղեցկությունը հենց այդտեղ է, համենայն դեպս, իմ համար, քանի որ չլինելով երգիչ՝ փորձում ես նաեւ մրցել երգիչների հետ: Օրինակ, Սոնա Ռուբենյանի հետ մրցելը դժվար է այն առումով, քանի որ մենք երկուսով նույն գծի վոկալիստներ չենք, նույնը չենք կարող անել երբեք: Այստեղ լավագույն դեպքում կկարողանաս օգտագործել քո խարիզման ու կերպարը ներկայացնես: Իսկ վոկալի առումով, այնտեղ շատ հստակ եւ մեծ թիմ է աշխատում, որ դու կարողանաս երգես, եւ այդ երգը լինի այն որակի, ինչը բոլորը տեսել են: Առանձնահատուկ շնորհակալություն հնչյունային ռեժիսոր Կարենին, քանի որ օր ու գիշեր է դրա վրա աշխատել եւ ստեղծել է Զեբրի ձայնը:

— Շփվո՞ւմ էիք մյուս մասնակիցների հետ եւ գիտեի՞ք, թե՝ ով ով է:  

— Դուք չեք պատկերացնում, թե ինչ գաղտնիության մեջ է եղել այս ամենը: Մասնակիցներից եւ ոչ մեկը չգիտեր, թե մյուս կերպարի տակ ով է: Միայն գիտես կերպարների մասին, իսկ ովքեր են ներսում, ոչ ոք, իսկապես, չգիտեր: Նկարահանման ողջ ընթացքը կազմակերպված էր այնպես, որ մասնակիցները չէին շփվում, չէին հանդիպում: Իսկ եթե օգնակաները ուղեկցում էին բեմ ու պատահաբար միջանցքում հանդիպում էին կերպարները, ապա նույնիսկ չէին խոսում, քանի որ դա արգելված էր: Նույնիսկ պարողների հետ չէինք շփվում: Շփումը լինում էր միայն քեզ կցված ադմինիստրատորի շնորհիվ, ով նախագծի շրջանակներում պատասխանատու է դրա համար: Քո ձայնը նույնիսկ չպիտի լսեն քո հետ աշխատող շատ շատերը: Այնպես որ, շփում բոլորովին չի եղել մասնակիցների միջեւ: Ես հեռուստադիտողների հետ հավասար եմ իմացել, թե ովքեր են մասնակիցները՝ միայն այն ժամանակ, երբ հանել են դիմակները:

«ԱՌԱՋԻՆ ՄԱՐԴԸ ՈՎ ՉԷՐ ՀԱՎԱՏՈՒՄ, ՈՐ ԿԿԱՐՈՂԱՆԱՄ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ, ԵՍ ԻՆՔՍ ԵՄ ԵՂԵԼ»

— Ամբողջ նախագծի ընթացքում ՝ ի՞նչն էր ամենաշատը զարմացնում կամ ոգեւորում:

— Երբ դու քեզ համար նշաձող ես դնում, եւ այդ նշաձողը պարզվում է՝ կարող է շատ լուրջ հորիզոններ բացել: Ես ինքս չէի պատկերացնում, որ ես դա կանեմ, չէի պատկերացնում, որ առաջին եւ չորրորդ երգի մեջ կարող է լինել նման տարբերություն: Նույնն էլ շոուների առումով կասեմ եւ դա շատ կարճ ժամանակի ընթացքում, քանի որ դու չունես, այսպես ասած, երկար մարսելու, եփելու, մտածելու ժամանակ: Ամեն բան շատ արագ է արվում: Այդ հարցում էլ է նախագիծը շատ հետաքրքիր, որ կարողանաս հասցնել նաեւ այդ ռիթմին: Ինքս զարմացած եմ իմ վրա, որ կարողացել եմ այդքանն անել, որովհետեւ առաջին մարդը ով չէր հավատում այս ամենին, որ կկարողանամ հաղթահարել, ես ինքս եմ եղել:

— Ի դեպ, նախագծի ողջ ընթացքում ժյուրիի անդամներից Իվետա Մուկուչյանն անընդհատ հիացած էր Ձեր կատարումների միքսերով, գործիքավորմամբ: Ո՞ւմ գաղափարն էր այդ ամենը:

— Միքսեր անելու գաղափարը առաջին ժողովի ընթացքում ես առաջարկեցի պրոդյուսերներին: Մեկ երգ վերցնել եւ կատարել, այո՛, թույն է, բայց ուզում էի մի քիչ տարբերվող լինել, ընտրում էի երգեր, որոնք ես լսում եմ եւ կլսեմ ու իմ համար հետաքրքիր է: Հիմնականում ընտրում էի արեւմտյան եւ հայկական հիթեր, որոնք իրար հետ կարելի էր միքսել եւ հետաքրքիր բան ստանալ: Ուրախացա, երբ մարդիկ ուշադրություն դարձրեցին այդ միքսերին: Շատ ուրախ եմ, որ մարդիկ ուզում են լսել այդ միքսերը: Ինձ շատ են գրում եւ հարցնում՝ այդ երգերը թողարկվելո՞ւ է, ունե՞նք հնարավորություն դրանք կրկին լսելու: Անկեղծ, ես դրանից տեղյակ չեմ : Հանրային հեռուստատեսությանը պետք ուղղել այդ հարցերը, բայց շատ ուրախ կլինեմ, եթե մարդիկ իրենց մեքենաներում կամ առիթներին լսեն եւ տրամադրություն ապահովեն այդ երգերով: Դա նշանակում է , որ երգին կյանք ես տվել, եւ նա գնում է ապրելու իր առանձին կյանքը: Միքսերը թույն էին, բայց դրանք էլ ենք մենք արել հեռավար: Տղաները՝ Վահեն (Արնի ռոք), Հայկը (Ապտիկոտա խումբ), նույնիսկ ինձնից չեն լսել, թե ես ինչպես եմ ուզում այն լինի: Ես միայն երաժշտական խմբագրի հետ եմ դա քննարկել եւ թե ինչպես է դա հասել տղաներին, չգիտեմ: Սակայն արդյունքը թողնում եմ ձեր գնահատականին:

— Երբ դիմակը հանվեց, ինչպիսի՞ զգացողություններ ունեցաք:

— Դիմակը հանելուց՝ առաջին միտքը, որ գալիս է «հազիվ կշնչեմ»-ն է: Եվ վերջապես, հնարավորություն ես ունենում այդ ծանրությունից ազատվելու եւ կարեւորը՝ պտտվել ու մարդկանց ասել, որ դա դու ես, որովհետեւ հետախույզներից շատերը չէին հավատում, որ ես կարող եմ այդքանն անել: Տեսեք, երգչին ճանաչել, երգչին ձայնով հասկանալ ով է, շատ ավելի հեշտ է ու ինձ շատերն են նախագծից հետո դրա մասին ասել, քան մեկ այլ մարդու, ով երբեք երգով հայտնի չի եղել ու նրա վոկալային տվյալներին ծանոթ չեն, առավել եւս նրա պարային տվյալներին: Մի խոսքով, շատ խորը շունչ քաշեցի դիմակը հանելուց:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Ինչպե՞ս է ռուսական նավթավերամշակման գործարանների և նավթային պահեստների վրա հարձակումները ազդելու բենզինի գների վրաԱդրբեջանական ընտանիքները ՀՀ-ից հեռանալիս վաճառել, փոխանակել են իրենց տները, ստացել փոխհատուցում, նրանց իրավունքները սպառված են. ՄիրզոյանԲաքուն կշարունակի ջանքերը կայուն խաղաղություն ապահովելու համար. Ալիևը՝ ԵՄ հատուկ ներկայացուցչինԱլիևը հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ«Եվրամիությունը թույլ չի տա աշխարհի որևէ երկրի հարձակվել իր ինքնիշխան սահմանների վրա»․ ԲարոԶիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականըԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է ԿիևՄի օր "համբալները կոլորեն" համ իր, համ էլ քո վիզըԹվում է Ադրբեջանի ղեկին նստած անձ Բաքվի իր փառաշուք պալատում, ոտքերը լայն բացած, ընկել է երազների գիրկը. Թեհրանահայ հայտնի խմբագրի պատասխանը բռնապետինԽաղաղության պարտադրանքի քաղաքականության համար Հայաստանի հզորացումը այլընտրանք չունի. ԹանդիլյանԴպրոցում աղջկաս հոգեբանության ուսուցիչն ասել էր՝ ճի՞շտ է, որ քո հայրը ուրիշից էլ երեխա ունի. Արշալույս ՀարությունյանԲաքվին պայմանագրի չհամաձայնեցված կետերի, տրանսպորտային ուղիների մասով առաջարկ ենք արել, արձագանք չկաՍնուպ Դոգի համերգը չի կայանա. ԱնդրեասյանԱյստեղ ամեն ինչ ավարտվում է. Դեշամի հայտարարությունըՊատմության մեջ առաջին անգամ Հայաստանում կանցկացվի ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կթական ծրագիրԵրազեք, որ ձեր գնած հեծանիվներով կարողանաք փախչել. Դեմոյանը՝ Ժաննա ԱնդրեասյանինՀայաստանը պետք է պատրաստվի պատերազմի. Մովսես Հակոբյան. Mediahub.amԻրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կայցելի ՀայաստանԾովինար Թադևոսյանը՝ քրեակատարողական ծառայության պետԵրևանում սրճարան է այրվում. մանրամասներԴոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօրՄահացու վիրուսի թիրախում մինչւ հինգ տարեկան երեխաներն են. Նոր մանրամասներԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը ժամանել է ԱդրբեջանԵրասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել ԱդրբեջանինՀամոզված եմ, որ 2024 թվականին տեղի ունեցած սահմանազատման դրական փորձը պետք է հանգիստ, աշխատանքային պայմաններում զարգացնել. ՓաշինյանՎաղը Բայդենի վարչակազմը կհայտարարի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության իր վերջին փաթեթի մասինԲաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել․ Փաշինյանը պատասխանել է ԱլիևինԻնքնասպանությունների ահասարսուռ պատկեր. Գյուղերից մեկում 38-ամյա կինը երկտող է թողել ու ծառից կախվելԲժիշկը զգուշացրել է ցուրտ եղանակին առանց գլխարկի զբոսնելու լուրջ հետեւանքների մասինԼավ կլիներ, որ ՀՀ վարչապետն ընդուներ «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնքի ներկայացուցիչներին․ որքան ինձ հայտնի է, նրանք պատրաստ են գնալ նաև Երևան․ ԱլիևՄարդ, ով ապրեց «Ընտանիքիս,Պատվիս, Հայրենիքիս չկպնես» իրավանորմով. Հայտնի փաստաբանի ցավակցական հեռագիրը.ՖՈՏՈԱլիևը կրկին շտապեց օգնության իր գործընկերոջը. ԷլիբեգովաՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունվարի 8-ի համարՄուրացան հիվանդանոցում 16-ամյա աղջկա կյանքից զրկման գործով կա մեղադրյալ. ինչ է բացահայտվելԵվրամիությունը կանգնած է անվտանգության ճգնաժամի առաջ՝ Ռուսաստանի և Թրամփի պատճառով. Financial TimesԱռաջիկայում լինելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հանդիպում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակՇՏԱՊ. Ալիեւը մատ թափ տվեց Փեզեշքիայի վրա Ռուսաստանը Մերձավոր Արևելքում քաղաքականության հիմնարար վերափոխում է սկսումՇՏԱՊ ԱԼԻԵՎԸ ՍՊԱՌՆԱՑ. մատակարարված զենքը պետք է վերադարձվի. դա մեր պայմանն է. ԱլիևԻնչպես է նկարահանվել «Полосатый рейс» ֆիլմը՝ կադրեր նկարահանումներից և 23 հետաքրքիր փաստ ֆիլմի մասինՌուսական բանակը ռազմական գոտում արդեն ունի հյուսիսկորեական 170 մմ հեռահար «Կոկսան» ինքնագնաց հրետանի (Տեսանյութ)Հասկի. զարմանալի ցեղատեսակԿամալա Հարիսի նստավայրը Կալիֆոռնիայում հրդեհների գոտում է. NBC5 իր, որն Վանգան խորհուրդ է տվել ունենալ տանը, որպեսզի այն լցնի բարեկեցությամբ, իսկ կյանքը՝ բախտավորությամբԱլիևը միայն վերահաստատել է, որ չեն պատրաստվում Թուրքիայի հետ միասին հանդուրժել ՀՀ գnյnւթյnւնը որպես պետություն և առավել ևս՝ նրա հետ խաղաղ ապրել․ Գեղամյան 5 սխալ, որոնք փչացնում են սուրճի համը«Օ՜, Կանադա». Թրամփը կրկին հրապարակել է Կանադայի տարածքը ԱՄՆ դրոշի ներքոԼոս Անջելեսը կրակի մեջ է (Տեսանյութ)Ինչպե՞ս պահել տոնածառի խաղալիքները. 10 հետաքրքիր եղանակներ2:3 հօգուտ «Միլանի». «Ինտերին» չհաջողվեց 3-րդ տարին անընդմեջ նվաճել Սուպերգավաթը (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top