Ալիևը հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը ԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է Կիև Մի օր "համբալները կոլորեն" համ իր, համ էլ քո վիզը Թվում է Ադրբեջանի ղեկին նստած անձ Բաքվի իր փառաշուք պալատում, ոտքերը լայն բացած, ընկել է երազների գիրկը. Թեհրանահայ հայտնի խմբագրի պատասխանը բռնապետին Խաղաղության պարտադրանքի քաղաքականության համար Հայաստանի հզորացումը այլընտրանք չունի. Թանդիլյան Դպրոցում աղջկաս հոգեբանության ուսուցիչն ասել էր՝ ճի՞շտ է, որ քո հայրը ուրիշից էլ երեխա ունի. Արշալույս Հարությունյան Բաքվին պայմանագրի չհամաձայնեցված կետերի, տրանսպորտային ուղիների մասով առաջարկ ենք արել, արձագանք չկա Սնուպ Դոգի համերգը չի կայանա. Անդրեասյան Այստեղ ամեն ինչ ավարտվում է. Դեշամի հայտարարությունը

Հերթական հիասթափեցնող պատասխանը կառավարությունից․ Դեղատների սեփանակատերերը կրկին դիմել են վարչապետին

Առողջապահական

Հայաստանում դեղերի մանրածախ իրացում (դեղատնային  գործունեություն) իրականացնող մի շարք ընկերություններ, որոնք միասին ներկայացնում են ավելի քան 600 դեղատներ, նամակով նամակով կրկին դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշելով, որ առաջին նամակին Առողջապահության նախարարության  աշխատակազմի գլխավոր քարտուղարից ստացած պատասխանն անբովանդակ է, և կապ չունի բարձրացրած խնդիրների հետ։

 

Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ․

«Հարգելի՛ պարոն Փաշինյան,

Սույն թվականի նոյեմբերի 21-ին դիմել էինք Ձեզ՝ որպես Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեությունը համակարգող վերադասի, որպեսզի հանձնարարեք դադարեցնել դեղատոմսերի դուրսգրման էլեկտրոնային համակարգի չգործելու արդյունքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կամայական վարչարարությունը դեղատնային գործունեություն իրականացնող ընկերությունների նկատմամբ, միաժամանակ, առողջապահության նախարարության կողմից ապահովելու էլեկտրոնային դեղատոմսերի շրջանառության լիարժեք ներդրման՝ իր պարտականությունների  կատարումը։

Մեր դիմումից մեկ ամսից ավելի  անց Առողջապահության նախարարության  աշխատակազմի գլխավոր քարտուղարից ստանում ենք անբովանդակ մի պատասխան, որը ոչ մի կապ չունի մեր բարձրացրած խնդիրների հետ։ Պատասխանից, մասնավորապես, տեղեկանում ենք, որ ԱՆ-ի կողմից տրվել են խորհրդատվություններ հեռախոսազանգերի միջոցով, իրականացվել է հանրային լայն իրազեկում, կազմակերպվել են, ի թիվս այլնի, ասուլիս, անիմացիա և ինֆոգրաֆիկաներ, հարցազրույցներ, մամուլի հաղորդագրություններ, որոնք տեղադրվել են նախարարության կայքում, «Հաճախ հնչող հարցերն» առանձնացվել են…

Պատասխանի ՝ թերևս, միակ արձանագրումը, որ կապ ուներ մեր բարձրացրած հարցերի հետ, նախորդ 9 ամիսների ընթացքում դուրս գրված էլեկտրոնային դեղատոմսերի քանակի վերաբերյալ տեղեկությունն էր (մեջբերում պատասխան գրությունից. «01 մարտից մինչև 01 դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ընդամենը 97377 հիվանդի միջոցով գնվող դեղերի դուրս գրված էլեկտրոնային դեղատոմսերի…»), որը չնչին թիվ է (օրական կտրվածքով ընդամենը 360 դեղատոմս) և իր հերթին ապացուցում է, որ  էլեկտրոնային դեղատոմսերի կոմերցիոն (ոչ պետպատվերի շարջանակներում իրականացվող) շրջանառությունը փաստացի չի գործում:

Մեր ներկայացրած գրության արդյունքում նաև կազմակերպվել է հանդիպում տեսչական մարմնի ղեկավարի և  Առողջապահության փոխնախարարի հետ: Բարձրացրած հարցերի՝ իր իրավասության մասի հետ կապված, տեսչական մարմնի ղեկավարը մի շարք հայատարարություններ արեց, որոնցից ընդհանուր առմամբ հասկանալի էր, որ Տեսչական մարմինը շարունակելու է իր վարչարարությունը և պատրաստվում է առանց էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման դեղի իրացման դեպքում յուրաքանչյուր դեղի համար (այլ ոչ թե յուրաքանչյուր անվանում դեղի համար՝ ինչպես  օրենքի պահանջն է), կիրառել տուգանք 5000 ՀՀ դրամի չափով։ Տուգանքի նշված չափը, հաշվի առնելով ներկայումս էլեկրոնային դեղատոմսերի համատարած դուրս չգրման պրակտիկան, որոշ տնտեսվարողների մոտ կարող է կազմել հարյուրավոր միլիոն դրամ։ Այսինքն, նման տուգանքների կիրառումը հավասարազոր է տվյալ տնտեսվարողի ուղիղ սնանկացմանը։

Առողջապահության փոխնախարարն՝ իր հերթին, արձանագրեց, որ էլեկտրոնային եղանակով դուրս են գրվում նախատեսված դեղերի չնչին տոկոսը: Դեղատների սպասարկման  վիճակագրությամբ՝ խոսքը, առավելագույնը, էլեկտրոնային դեղատոմսերով բաց թողնման ենթակա դեղերի ծավալի 1  տոկոսի մասին է:  Այսինքն՝  99 տոկոս դեպքերում, երբ  բժիշկները  դեղատոմսերը դուրս են գրում հասարակ թղթի վրա, դեղատները պետք է վարչական պատասխանատվություն կրեն նման դեղատոմսերով դեղ բաց թողնելու համար։ Միաժամանակ, փոխանակ նախարարությունն իր իրավասության տակ գտնվող բուժհիմնարկների միջոցով (որոնց նկատմամբ ունի անմիջական լծակներ)  իրականացնի էլեկտրոնային եղանակով դեղատոմսերի դուրս գրման իր հռչակած քաղաքականությունը,առաջարկվեց, որ դեղատներն ինքնուրույն հետամուտ լինեն բժիշկներին պատասխանատվության ենթարկելուն և ոչ էլեկտրոնային եղանակով դուրս գրված դեղատոմսերը ներկայացնեն Տեսչական մարմին։ Այսպիսով, կարելի է արձանագրել, որ պետությունն ընդունել է այնպիսի նորմատիվ ակտ, որը փաստացի չի կատարվում և  միայն տնտեսվարողին տուգանելու և սնանկացնելու նպատակ է հետապնդում։

Հանդիպման ընթացքում նշվեց, որ առավելագույնը, որ Առողջապահության Նախարարությունը կփորձի անել՝  դեղատոմսով դուրս գրվող մնացած խմբերի մոտ 2100 անվանում դեղերի 2025թ-ի հունվարի մեկից նախատեսված էլեկտրոնային դեղատոմսերի պարտադիր  դուրսգրումը մինչև 2027թ-ի հունվարի մեկը հետաձգելն է, սակայն դա էլ , ինչպես պարզվեց, նույնպես չի իրագործվելու, քանի որ ՀՀ կառավարության տարեվերջյան որոշմամբ ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2025 թվականի հուլիսի 1-ը։  Այսինքն՝ 470 անվանում դեղերի՝  ձախողված   էլեկտրոնային շրջանառության  համակարգում մի քանի ամսից գումարվելու է  դեղատոմսերով դուրս գրվող ևս  2100  անվանում:

Այսպիսով, Կառավարության աշխատակազմը, մեր գրությամբ առաջարկված՝ Ձեզ հետ հանդիպում կազմակերպելու, բարձրացված հարցերի բովանդակությանը խորամուխ լինելու փոխարեն, բավարարվում է բարձրացրած խնդիրների  հեղինակ գերատեսչությունների հետ հանդիպում կազմակերպելով, որը ի վերուստ, դատապարտված նախաձեռնություն է, քանի որ, խնդիր ստեղծող կողմը չի կարող խնդիրը լուծող լինել այն պարզ պատճառով, որ խնդիրը ծագել է հենց իր կողմից։ Արդյունքում, կազմակերպված հանդիպումները վերածվում են խնդիր ստեղծողների կողմից իրենց կայացրած որոշումների և ընտրած վարչարարության արդարացման գործընթացի, ինչով, օրինաչափորեն, բացառվում է որևէ խնդրի լուծում։

Ամփոփելով վերոգրյալը՝ ևս մեկ անգամ Ձեր ուշադրությունը փորձում ենք հրավիրել այն փաստի վրա, որ մեր բարձրացարած խնդիրը լուծելու փոխարեն՝ մեր գրությունը մեխանիկորեն վերահասցեագրվել է ՀՀ առողջապահության նախարարությանը, վերջինս էլ, նամակագրությամբ խնդրի քննարկման և լուծման պատրանք է ստեղծում:

Կառավարությունից կրկին ակնկալում ենք լուծում տալ այս խնդրին, որը տասնամյակներով ձևավորված ու աշխատող համակարգը նման հում ու իր ձախողումն ապացուցած քաղաքականությամբ  տանում է ուղղակի ոչնչացման:

Մասնավորապես, կարծում ենք նաև, որ պետք է դադարեցնել դեղատների նկատմամբ տուգանքների կիրառումը այն պարագայում, երբ ապահովված չէ էլեկտրոնային դեղատոմսերի բավարար քանակությամբ և ժամանակին դուրսգրումը, որը հնարավորություն չի տալիս դեղատներին բուժառուների սպասարկումն իրականացնել էլեկտրոնային դեղատոմսերի միջոցով»:

Նամակը ստորագրել են՝

 «Ալֆա-ՖԱՐՄ» ՓԲԸ

 «ՌԻԹՄ ՖԱՐՄ» ՍՊԸ

 «ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ԴեՂԱՏՈՒՆ ՀՁ» ՍՊԸ  

 «ԷՍ-ՖԱՐՄԱ» ՍՊԸ   ԷՍԿՈՒԼԱՊ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՑԱՆՑ

 «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍՊԸ

 «ՖԱՐՄԴՈՄ» ՍՊԸ ԱՍՏԵՐԻԱ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՑԱՆՑ

 «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ Ռեմեդի» ՍՊԸ

 «առնիկա» ՍՊԸ    ՎԱԳԱ ՖԱՐՄ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՑԱՆՑ

 «կուռամուս» ՍՊԸ    

 «լեվոն ԵՎ լամարա դեղատուն» ՍՊԸ  

 «ԹԵՈՖԱՐՄԱ» ՍՊԸ     

 «ԱԿԳ ԱՎԵԼԻՆ ՔԱՆ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍՊԸ     

 






Ալիևը հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ«Եվրամիությունը թույլ չի տա աշխարհի որևէ երկրի հարձակվել իր ինքնիշխան սահմանների վրա»․ ԲարոԶիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականըԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է ԿիևՄի օր "համբալները կոլորեն" համ իր, համ էլ քո վիզըԹվում է Ադրբեջանի ղեկին նստած անձ Բաքվի իր փառաշուք պալատում, ոտքերը լայն բացած, ընկել է երազների գիրկը. Թեհրանահայ հայտնի խմբագրի պատասխանը բռնապետինԽաղաղության պարտադրանքի քաղաքականության համար Հայաստանի հզորացումը այլընտրանք չունի. ԹանդիլյանԴպրոցում աղջկաս հոգեբանության ուսուցիչն ասել էր՝ ճի՞շտ է, որ քո հայրը ուրիշից էլ երեխա ունի. Արշալույս ՀարությունյանԲաքվին պայմանագրի չհամաձայնեցված կետերի, տրանսպորտային ուղիների մասով առաջարկ ենք արել, արձագանք չկաՍնուպ Դոգի համերգը չի կայանա. ԱնդրեասյանԱյստեղ ամեն ինչ ավարտվում է. Դեշամի հայտարարությունըՊատմության մեջ առաջին անգամ Հայաստանում կանցկացվի ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կթական ծրագիրԵրազեք, որ ձեր գնած հեծանիվներով կարողանաք փախչել. Դեմոյանը՝ Ժաննա ԱնդրեասյանինՀայաստանը պետք է պատրաստվի պատերազմի. Մովսես Հակոբյան. Mediahub.amԻրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կայցելի ՀայաստանԾովինար Թադևոսյանը՝ քրեակատարողական ծառայության պետԵրևանում սրճարան է այրվում. մանրամասներԴոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօրՄահացու վիրուսի թիրախում մինչւ հինգ տարեկան երեխաներն են. Նոր մանրամասներԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը ժամանել է ԱդրբեջանԵրասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել ԱդրբեջանինՀամոզված եմ, որ 2024 թվականին տեղի ունեցած սահմանազատման դրական փորձը պետք է հանգիստ, աշխատանքային պայմաններում զարգացնել. ՓաշինյանՎաղը Բայդենի վարչակազմը կհայտարարի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության իր վերջին փաթեթի մասինԲաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել․ Փաշինյանը պատասխանել է ԱլիևինԻնքնասպանությունների ահասարսուռ պատկեր. Գյուղերից մեկում 38-ամյա կինը երկտող է թողել ու ծառից կախվելԲժիշկը զգուշացրել է ցուրտ եղանակին առանց գլխարկի զբոսնելու լուրջ հետեւանքների մասինԼավ կլիներ, որ ՀՀ վարչապետն ընդուներ «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնքի ներկայացուցիչներին․ որքան ինձ հայտնի է, նրանք պատրաստ են գնալ նաև Երևան․ ԱլիևՄարդ, ով ապրեց «Ընտանիքիս,Պատվիս, Հայրենիքիս չկպնես» իրավանորմով. Հայտնի փաստաբանի ցավակցական հեռագիրը.ՖՈՏՈԱլիևը կրկին շտապեց օգնության իր գործընկերոջը. ԷլիբեգովաՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունվարի 8-ի համարՄուրացան հիվանդանոցում 16-ամյա աղջկա կյանքից զրկման գործով կա մեղադրյալ. ինչ է բացահայտվելԵվրամիությունը կանգնած է անվտանգության ճգնաժամի առաջ՝ Ռուսաստանի և Թրամփի պատճառով. Financial TimesԱռաջիկայում լինելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հանդիպում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակՇՏԱՊ. Ալիեւը մատ թափ տվեց Փեզեշքիայի վրա Ռուսաստանը Մերձավոր Արևելքում քաղաքականության հիմնարար վերափոխում է սկսումՇՏԱՊ ԱԼԻԵՎԸ ՍՊԱՌՆԱՑ. մատակարարված զենքը պետք է վերադարձվի. դա մեր պայմանն է. ԱլիևԻնչպես է նկարահանվել «Полосатый рейс» ֆիլմը՝ կադրեր նկարահանումներից և 23 հետաքրքիր փաստ ֆիլմի մասինՌուսական բանակը ռազմական գոտում արդեն ունի հյուսիսկորեական 170 մմ հեռահար «Կոկսան» ինքնագնաց հրետանի (Տեսանյութ)Հասկի. զարմանալի ցեղատեսակԿամալա Հարիսի նստավայրը Կալիֆոռնիայում հրդեհների գոտում է. NBC5 իր, որն Վանգան խորհուրդ է տվել ունենալ տանը, որպեսզի այն լցնի բարեկեցությամբ, իսկ կյանքը՝ բախտավորությամբԱլիևը միայն վերահաստատել է, որ չեն պատրաստվում Թուրքիայի հետ միասին հանդուրժել ՀՀ գnյnւթյnւնը որպես պետություն և առավել ևս՝ նրա հետ խաղաղ ապրել․ Գեղամյան 5 սխալ, որոնք փչացնում են սուրճի համը«Օ՜, Կանադա». Թրամփը կրկին հրապարակել է Կանադայի տարածքը ԱՄՆ դրոշի ներքոԼոս Անջելեսը կրակի մեջ է (Տեսանյութ)Ինչպե՞ս պահել տոնածառի խաղալիքները. 10 հետաքրքիր եղանակներ2:3 հօգուտ «Միլանի». «Ինտերին» չհաջողվեց 3-րդ տարին անընդմեջ նվաճել Սուպերգավաթը (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 9-14 աստիճանով․ մանրամասներՈւկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ի հայտ գալ մինչև Սուրբ Զատիկ. Sky News-ըԻսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ պատերազմի. The Jerusalem Post
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top