Վերադառնում ենք տուն` վերքերը բուժելու. Ինձագին` «Միլանից» կրած պարտության մասին
ՍպորտԻտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է փոխչեմպիոն «Միլանից» կրած 2:3 հաշվով պարտությունը Սաուդյան Արաբիայում անցկացված Իտալիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում։
«Պետք է շնորհավորենք «Միլանին», քանի որ նրանք չէին հանձնվում նույնիսկ 0:2 հաշվով պարտվելիս։ Մեր բաց թողած առաջին գոլի դրվագում հասարակ իրավիճակում կորցրեցինք վերահսկողությունը։ Հետո գոլ խփելու մի քանի հնարավորություններ ունեինք, բայց Կառլոս Աուգուստոյի եւ Դյումֆրիսի հարվածներից հետո դրությունը փրկեց Մենիանը։
Ցավոք, հետո էլի գոլեր ընդունեցինք եւ բաց թողեցինք հաղթանակը։ Ցավալի պարտություն է, բայց այս տարիներին մենք արդեն ունեցել էինք այսպիսի պարտություններ, եւ մեր թիմը միշտ ոտքի է կանգնել։ Մենք վերադառնում ենք տուն, որպեսզի բուժենք վերքերը։ Մի քանի նոր վնասվածքներ ունենք, բայց առջեւում 6 խաղ է 18 օրում։ Պետք է շատ արագ վերադառնալ ճիշտ ուղու վրա»,- Ինձագիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։