Մասկը պատերազմ է հայտարարում բրիտանական իշխանություններին
ՄիջազգայինԻլոն Մասկը հարցում է անցկացրել X սոցիալական ցանցի իր էջում. «Արդյոք Ամերիկան պե՞տք է ազատի Բրիտանիայի ժողովրդին բռնակալ կառավարությունից»:
Հարցմանը մասնակցել է մոտ մեկ միլիոն մարդ։ Դրանցից «կողմ» է քվեարկել 60 տոկոսը, «դեմ»՝ 40 տոկոսը։
Միայն նման հարցումով Թրամփի աձ ձեռքը դարձած Մասկը արդեն իսկ պատերազմ է հայտարարում բրիտանական իշխանություններին: Առավել եւս, որ սա արվում է այն բանից հետո, երբ Մասկն օրերս ամենաուղիղ ձեւով Բրիտանիայի վարչապետին մեղադրեց զանգվածային բռնաբարությունների հանցակից լինելու մեջ: