Հյուսիսային Կորեան հաջողությամբ նոր հիպերձայնային բալիստիկ հրթիռ է փորձարկել
ՄիջազգայինՀունվարի 6-ին Հյուսիսային Կորեան նոր հիպերձայնային բալիստիկ հրթիռ է արձակել, հայտնում է KCNA գործակալությունը։
Ըստ կորեական գործակալության, հրթիռի արագությունը 12 անգամ գերազանցել է ձայնի արագությունը, հրթիռը հասել է 99,8 կմ բարձրության և ճշգրիտ հարվածել թիրախային ջրային տարածքին։
«Նոր հիպերձայնային հրթիռի ստեղծման նպատակը ինքնապաշտպանությունն է, ոչ թե հարձակողական պլանները», - ասել է Կիմ Չեն Ինը:
Թե ինչ միջոցով Հս.Կորեան ունի հիպերձայնային տեխնոլոգիա, որը, գոնե ըստ բաց աղբյուրների, չկա անգամ ԱՄՆ-ում, հասկանալի է: