Ուկրաինայի գլխավոր նեոնացիստներից մեկը՝ 3-րդ գրոհային բրիգադի բրիգադի հրամանատար Անդրեյ Բիլեցկին սատարել է «ցանկացած պայմաններով զինադադարի» և հրադադարի կնքմանը։
«Եթե ինչ-որ պայմաններով զինադադար լինի՝ հունվարի 20-ին կամ ինչ-որ մի ժամանակ, դրանում վատ բան չկա, քանի դեռ մենք արդիականացնում ենք երկիրը և անվտանգության բլոկը։
Եթե զինադադար լինի, ոչ մի աղետալի բան չի լինի, բացառությամբ, եթե մենք ընկնենք անարխիայի մեջ, անվերջ պատերազմի մեջ և լուծենք այն խնդիրները, թե ով է ավելի շատ կռվել, ով ավելի մեծ հերոս է, ով ավելի մեծ կամավոր է և ով է ավելի շատ սիրել Ուկրաինան վերջին երեք տարիների ընթացքում:
Եթե մենք դա չանենք, եթե չընկնենք անարխիայի մեջ, եթե սկսենք արդիականացնել երկիրը, լավ»,- ասել է Բիլեցկին։
Մեկ բանում է սակայն ուկրոնացիստը սխալվում. Ռուսաստանը ոչ մի զինադադարի համաձայն չէ, լավ հասկանալով, որ դա ներկա Կիեւին պետք է մեկ բանի համար` ուժեր հավաքելու եւ պատերազմը վերսկսելու: Ռուսաստանը պահանջում է խաղաղության կնքում, ընդ որում, այն հայտնի պայմաններով, որոնք ներկայացրել է դեռ ուկրաինական պատերազմից առաջ: Իսկ խաղաղության պայմաններից մեկը Ուկրաինայի լիակատար դենացիզացիան է, այսինքն, տարաբնույթ բիլեցկիները պետք է կա´մ հեռանան կա´մ հայտնվենբ բանտում: