Մինչ մեր երկրի ճակատագիրը տարբեր երկրներում առանց մեզ քննարկում են, վարչապետը տանը ձվածեղ է պատրաստում. Դանիելյան
Ներքաղաքական«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր երկրորդ անգամ հայտարարել է, թե իբր հայկական կողմը կրակ է արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակն հայտարարել է, որ ողջունում է տրանսպորտային ոլորտում համագործակցության ընդլայնումը և ընդգծել է, որ իրենց համար կարևոր է, որ երկրների ինքնիշխան իրավունքները հարգվեն։ Իրանի ներկայացուցիչները պատրաստվում են մեկնել Թուրքիա՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ մանրամասն քննարկումներ անցկացնելու նպատակով։
Մինչ այս ընթացքում մեր երկրի ճակատագիրը տարբեր երկրներում առանց մեզ քննարկում են ու որոշումներ են կայացնում, ՀՀ վարչապետը այդ ժամանակ տանը ձվածեղ է պատրաստում», - ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։