Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։
Նրանց թվում են Արցախի նախկին ղեկավարներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն ու ԱԳՆ նախկին ղեկավար Դավիթ Բաբայանը, որոնց Բաքուն մեղադրում է բազմաթիվ ռազմական հանցագործությունների մեջ։ Ըստ այդ հոդվածների նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։