Լուկաշենկոն ներողություն է խնդրել Զելենսկուց SVO-ի մեկնարկի առաջին օրերին
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բլոգեր Լեքս Ֆրիդմանին տված հարցազրույցում ասել է, որ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն ներողություն է խնդրել իրենից հատուկ ռազմական գործողության (SVO) մեկնարկից հետո առաջին օրերին, հայտնում է Gazeta Ru-ն։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել SVO-ի առաջին կամ երկրորդ օրը։
«Նա ներողություն խնդրեց։ Նա ասաց. «Դա ես չեմ: Իմ տարածքից հրթիռներ են արձակվել։ Պուտինն է արել»: Սրանք նրա խոսքերն են, ես վկաներ ունեմ»,- ասել է Զելենսկին։
Նա ասել է, որ Լուկաշենկոն ներողություն է խնդրել և վստահեցրել, որ չի վերահսկում իրավիճակը և Բելառուսի տարածքից ռուսական հրթիռների արձակումը։
Զելենսկին հավելել է, որ իր զրուցակիցն առաջարկել է Ուկրաինային «պատասխանել» բելառուսական տարածքին հարված հասցնելով։
«Ես դեռ հիշում եմ, որ նա ինձ ասում էր՝ հարվածիր նավթավերամշակման գործարանին, դու գիտես, թե դա ինչ նշանակություն ունի ինձ համար», հավելել է Զելենսկին։