Էսկալացիայի վտանգը շարունակում է կախված մնալ ՀՀ-ի գլխին. փորձագետի դիտարկումը Թևանյան Անդրանիկ, սույն մանրապատումը հիշում ես չէ՞...Լեւոն Նազարյան «222 Լավա»-ն վերադառնում է Հայաստան Սուրբ Ծննդյան տնօրհնեքի մասին Քո իրապես անկեղծ, նվիրյալ զավակների ու քո ինքնակազմակերպման մեջ պետք է փնտրես քո փրկությունը, ժողովո՛ւրդ Եթե ​​Երևանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա Բաքվին էլ դա հարկավոր չէ. Իլհամ Ալիև Կրկեսից՝ վանդակ, այնուհետև՝ փրկություն․ Հայաստանում ևս մեկ արջ ազատվեց գերությունից Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն Երեւանում կինը փորձել է ինքնասպան լինել Facebook-ը դադարեցնում է իր «փաստերի ստուգման» ծրագիրը. Ցուկերբերգ

Աստղագուշակ՝ հունվարի 6-ի համար

Հասարակություն

Խոյ: Օրվա առաջին կեսին կթվա, որ անհաջողությունների շղթան հետապնդում է ձեզ ամենուր: Աջակցության ակնկալիք չեք ունենա անգամ այն մարդկանցից, ովքեր բազմիցս խոստացել են բարդ իրավիճակներում սատարել ձեզ: Այդ ամենը, սակայն, ժամանակավոր է:

Կեսօրին դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Գործնական եք տրամադրված: Այսօր ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները շահեկան կլինեն, հաջող գնումներ կկատարեք: Հնարավոր է շատ հետաքրքիր սիրային հարաբերության սկիզբ դրվի, որը ձեզ վառ զգացողություններ կպարգևի:

Ցուլ: Աստղերն այսօր ձեր կողմից են: Հաջող օր է հատկապես նրանց համար, ովքեր կարճ ժամանակում խոշոր գումարներ վաստակելու նպատակ են հետապնդում: Ակտիվ կոմերցիոն գործունեությունը մեծ եկամուտ կբերի: Համախոհները հուսախաբ չեն անի:

Օրվա երկրորդ կեսը հարմար է կանանց հետ շփվելու համար: Կարող եք գործնական բանակցություններ վարել գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչների հետ, որոնց ղեկավարության ներքո ապագայում պատրաստվում եք աշխատել: Սիրահարված Ցուլերին օրը չի հիասթափեցնի, իսկ միայնակներին, գուցե, տխուր թվա:

Երկվորյակ: Այսօր դրական փոփոխություններ են սպասվում մասնագիտական, նաև ֆինանսական ոլորտներում: Ճիշտ ժամանակն է դրսևորելու ձեր գործնական հմտությունները: Այսօր ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա: Շատերը կխրախուսեն ձեզ, առաջիկայում պաշտոնի բարձրացման հնարավորություն կստանաք:

Անձնական կյանքում հարաբերությունները ներդաշնակ են: Այսօր առավել նախաձեռնող եղեք, սիրելիի ամենահամարձակ մտահաղացումներն անգամ հավանության արժանացրեք: Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կազմել, քննարկել ամուսնությանը վերաբերող հարցեր:

Խեցգետին: Օրվա առաջին կեսը կարող է ճակատագրական լինել անձնական հարաբերությունների համար: Մտածված գործելու դեպքում՝ կկարողանաք դրական փոփոխությունների հասնել: Այսօր շատ կարևոր է պահպանել ինքնատիրապետումը, զսպել հույզերը և սադրանքների չենթարկվել: Փոխարենը հաջողակ կլինեք փողային հարցերում: Առանց մեծ ջանք գործադրելու կկարողանաք եկամուտ ստանալ:

Երեկոյան ստեղծագործական ներուժը, ինքնադրսևորման ցանկությունը նոր թափ կստանան: Չեք վախենա ամեն տեսակ փորձարկումներից, և արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքները:

Առյուծ: Բարեհաջող օր է սպասվում: Ձեզ համար շատ կարևոր գործերում մեծ հաջողությունների կհասնեք: Հնարավոր է՝ կարևոր ինֆորմացիա ստանաք, որը շուտով պետք կգա: Այսօր կարևոր է շատ աշխատել և հեշտ տրվող հաղթանակների ակնկալիք չունենալ: Շուտով հարկ կլինի ցուցաբերել մասնագիտական կարողությունները, որոնք առաջընթաց կապահովեն:

Հնարավոր են շահեկան գործարքներ, հաջող գնումներ: Անձնական կյանքում նշանակալի փոփոխություններ չեն սպասվում, սակայն այդ ամենը դժվար թե անհանգստացնի ձեզ:

Կույս: Այսօր այնքան էլ ուշադիր չեք, ինչը կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների: Հաշվարկներում վրիպումներ թույլ կտաք: Աշխատեք հետևել ներքին ձայնի հուշումներին: Այդ դեպքում շատ արագ կկարողանաք ճիշտ որոշումներ կայացնել: Կարող եք զբաղվել ստեղծագործական,, ոչ ստանդարտ մոտեցումներ պահանջող գործերով:

Կանանց հետ հեշտությամբ կշփվեք, մինչդեռ տղամարդկանց հետ լեզու գտնել չի հաջողվի, հատկապես, եթե խոսքը գումարի կամ արժեքավոր գույքի մասին է: Օրվա առաջին կեսին կարող եք ուղևորություններ ծրագրել, իսկ երկրորդ կեսը՝ ցանկալի է անցկացնել տանը:

Կշեռք: Օրվա ընթացքում որոշ դժվարություններ կծագեն, անախորժությունները կարող են տրամադրություն փչացնել: Բանավեճերում ստիպված եք սեփական տեսակետը պնդել, և եթե անգամ հաջողվի ապացուցել ձեր իրավացիությունը, այն ձեզ միայն հոգեկան բավարարվածություն կբերի:

Կենտրոնացեք այն բոլոր գործերի վրա, որոնք դեռ անցած շաբաթ եք սկսել: Այսօր կարող եք դրանք ավարտին հասցնել կամ էլ որոշակի առաջընթացի հասնել: Ձեռք կբերեք նոր աջակիցներ:

Կարիճ: Լարված օր է սպասվում: Զգացմունքային դաշտն անկայուն է: Մտերիմների խորհուրդները, սթափվելու կոչերը կանտեսեք և մի շարք սխալներ թույլ կտաք, չմտածված քայլեր կանեք: Հնարավոր են տարաձայնություններ ազդեցիկ մարդկանց հետ:

Հարազատների կողմից աջակցություն դժվար թե ստանաք, փոխարենը՝ ճիշտ խորհուրդներ, առաջարկություններ կլսեք: Սիրային ժամադրության պատրաստվող Կարիճներին խորհուրդ է տրվում շատ զգույշ լինել, ամենափոքր մանրուքն անգամ կարող է ամեն բան փչացնել:

Աղեղնավոր: Այսօր անիմաստ խոսակցությունները, ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ հանդիպումները շատ ժամանակ կխլեն: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը փոփոխական կլինի: Ձեզ դժվար թե հաջողվի կենտրոնանալ, հնարավոր է՝ թույլ տաք որոշ վրիպումներ: Հետտևանքները, սակայն, զգալի չեն լինի:

Այսօր նշանի մի շարք ներկայացուցիչներ տարաձայնություններ կունենան մտերիմների հետ: Վիճաբանություններ կծագեն անգամ ամենասիրելի մարդկանց հետ: Նրանցից կպահանջվի սթափվել և փորձել վերականգնել լավ տրամադրությունը:

Այծեղջյուր: Հանգիստ, հաճելի օր է սպասվում: Այն դժվար թե առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ: Փորձեք օգտվել հնարավորությունից և ավարտին հասցնել սկսած գործերը: Կարող եք նաև նոր նախագծեր մշակել, սակայն, դրանք միայնակ իրագործելը ցանկալի չէ :

Ցանկացած փոփոխություն այսօր օգտակար կլինի: Կարճ ուղևորությունները, անսովոր վայրեր այցելելը կօգնեն առույգանալ, նաև կարող են ոգեչնչման աղբյուր հանդիսանալ: Սիրային հանդիպումների համար օրն այնքան էլ խոստումնալից չէ: Նշանի շատ ներկայացուցիչներ կդժվարանան լեզու գտնել իրենց սիրելիների հետ:

Ջրհոս: Հնարավորություն կունենաք դրսևորելու ձեր լավագույն կողմերը, հաղթանակ կտանեք մրցակիցների նկատմամբ: Մի կողմ թողեք կասկածները և վճռականություն դրսևորեք: Սկզբում համախոհները քիչ կլինեն, սակայն հետագայում կողմնակիցների պակաս չեք ունենա, և ճիշտ պահին աջակցություն կստանաք:

Հրաշալի օր է սիրահարված Ջրհոսների համար: Ամեն կերպ կփորձեք ուրախացնել սիրելիին , միասին լավ ժամանակ կանցկացնեք: Իսկ առաջին ժամադրության համար այնքան էլ հարմար ժամանակ չեք ընտրել, այսօր դժվար թե կարողանաք ճիշտ գնահատել նոր ծանոթներին:

Ձկներ: Բարեհաջող օր է: Բոլոր հարցերում հաջողակ եք, ձեռնարկած գործերն արդյունավետ կլինեն: Այսօր ծագած խնդիրներից հեշտությամբ գլուխ կհանեք, իսկ եթե ձեռնամուխ լինեք նոր նախագծերի իրագործմանը, ապա միանշանակ հաջողության կհասնեք:

Հրաշալի օր է մտերիմներին աջակցելու համար: Կհաջողվի ամրապնդել ընտանեկան կապերը: Շատ Ձկներ կփորձեն հաշտեցնել միմյանց հետ գժտված ազգականներին: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք և գործի դնեք վառ երևակայությունը:






Էսկալացիայի վտանգը շարունակում է կախված մնալ ՀՀ-ի գլխին. փորձագետի դիտարկումըԹևանյան Անդրանիկ, սույն մանրապատումը հիշում ես չէ՞...Լեւոն Նազարյան«222 Լավա»-ն վերադառնում է ՀայաստանՍուրբ Ծննդյան տնօրհնեքի մասինՔո իրապես անկեղծ, նվիրյալ զավակների ու քո ինքնակազմակերպման մեջ պետք է փնտրես քո փրկությունը, ժողովո՛ւրդԵթե ​​Երևանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա Բաքվին էլ դա հարկավոր չէ. Իլհամ ԱլիևԿրկեսից՝ վանդակ, այնուհետև՝ փրկություն․ Հայաստանում ևս մեկ արջ ազատվեց գերությունիցԱմենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնԵրեւանում կինը փորձել է ինքնասպան լինել Facebook-ը դադարեցնում է իր «փաստերի ստուգման» ծրագիրը. Ցուկերբերգ Հայտնի է դարձել 15-ամյա աղջկա կյանքից հեռանալու պատճառը․ նոր մանրամասներՄշակվել է սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշման նոր մեթոդՑուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին. դրանք վերաբերում են գրաքննությանըԱՅՍՕՐ ԲԱՆԱԿ ՄԵԿՆԵՑԻՆ ՇԻՐԱԿՑԻ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ2025 թվականը քաղցկեղի դեմ պատվաստանյութ ստեղծելու գործում կարող է բեկումնային տարի լինել. The EconomistՀունաստանում հայտնաբերվել է բյուզանդական վերջին կայսրի դիմանկարըՄասնագետը նշել է, որ տոն օրերին հնդկահավի միսը նախընտրելի է ուտելՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Հրազդանի «Ադամ» հանդիսությունների սրահում․ կան վիրավորներՊՆ-ն զորակոչիկների հարազատներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններիցՊանրով բագետների պատրաստման կարճ և հիանալի բաղադրատոմսԵրջանիկ մարդկանց գաղտնիքները. փորձեք ներդրեք այս միքանի սովորությունները 2025 թվականին և փոխեք ձեր կյանքըԱյս սեզոնին դող. պատճառը, բուժումը և կանխարգելումըԱՄՆ գլխավոր վիրաբույժը կոչ է արել ալկոհոլային խմիչքների պիտակների վրա տեղադրել քաղցկեղի առաջացման վտանգի նախազգուշացումներ Ինչպես դադարել բարդացնել կյանքը. մասնագետը նշել է մի քանի արդյունավետ միջոցՄիլիարդատեր Բեզոսն ասել է, որ աշխարհն ավելի լավն է դարձել ամեն ինչում, բացի մի բանիցՀՀ ԱԺ իմ գործընկերները հանդիպելիս ուղղակի «չեն ճանաչում». Այդպես կվարվի երեւի խոզը. Արցախի ԱԺ նախկին պատգամավորՏարոն Գևորգյանն ազատվել է աշխատանքից․ նրան կփոխարինի Օֆելյա ՍիմոնյանըԴամասկոսի օդանավակայանը բացվել է միջազգային չվերթների համարՀովիկ Աղազարյանը ներկայացրել է իր հիմնադրած կուսակցության ծրագրի նախագիծըԱնդրանիկ Թևանյանի ստերի եւ վախերի մասին բացահայտում. Հենրիխ ԴանիելյանԻ՞նչ անել, եթե ձեզ շանտաժի են ենթարկում ԱԲ-ով կամ ֆոտոշոփով սարքած մերկ նկարներով. մեդիափորձագետի խորհուրդըԱնդրանիկ Թեւանյանն այն մարդն է, ով «մոռացել» է իր եւ իր մերձավորների դերը կապիտուլյանտի իշխանության գալու գործում. ԳրիգորյանՓետրվարի 1-ից հանրային տրանսպորտի ծառայություններից օգտվելու համար ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արդեն այսօր. ԿոստանյանՎեհափառը շնորհավորել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբԱռաջին ելույթի ժամանակ նույնիսկ բեմից ընկել եմ. Հրաչ Մուրադյանը փակագծեր է բացումԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներինՀետտոնական շրջանը հատկապես ծանր են տանում միայնակները. Հոգեբանը տալիս է լուծման բանալինԻնչու է գույքահարկի դրույքաչափն ամեն տարի բարձրանում. պարզաբանում է Կադաստրի կոմիտեի ղեկավարը (տեսանյութ)20-ամյա կինը փորձել է նետվել Հաղթանակի կամրջիցԵրևանի տրանսպորտի QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կրճատվել է․ ժողովուրդն իրեն «քցված» է համարումՓետրվարից կգործարկվի անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրըՈրդին դանակով 27 անգամ բազմաթիվ հարվածներ էր հասցրել մորը, կտրել պարանոցը. ավարտվել է քրեական վարույթի նախաքննությունըՊապիկյանը և ԶՈւ ԳՇ պետն այցելել են ՊՆ կենտրոնական հավաքակայան, զրուցել զորակոչիկների հետԲժիշկը զգուշացրել է, թե ով և ինչու չպետք է նույնիսկ երբեմն սալ ուտիԱնուշիկ ջան, բալես, մեր Լիլիթ միակ ու հրաշք դուստր, քեզ համար պшտկերացնում եմ ինչ ահшվոր է։ Ցшվում եմ…Հերթական հիասթափեցնող պատասխանը կառավարությունից․ Դեղատների սեփանակատերերը կրկին դիմել են վարչապետինԿինը հայհոյել է դպրոցի տնօրենին, հարվածներ հասցրելԱրտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել տղամարդու կյանքը, ով սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցիԱկանատես ենք լինելու իրանական նոր զորավարժությունների՝ Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններում.իրանահայ հայտնի խմբագիրը փակագծեր է բացումԿարևոր լուր բնակարան չունեցող զինծառայողների համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top