Կանադայի Թրյուդոն, ամենայն հավանականությամբ, այս շաբաթ հրաժարական կտա. Globe
Միջազգային«Կանադայի Թրյուդոն, ամենայն հավանականությամբ, այս շաբաթ հրաժարական կտա»,- հաղորդում է Globe-ը: Կանադան առաջիկա օրերին կարող է մնալ առանց վարչապետի, այս միտքը կա նաեւ մի շարք այլ առաջատար լրատվամիջոցներում:
«Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կհայտարարի իր հրաժարականի մասին Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից մինչև չորեքշաբթի։ Թրյուդոն հասկանում է, որ հրաժարականի մասին հայտարարությունը պետք է արվի Լիբերալների խմբակցության հետ հանդիպումից առաջ, որպեսզի չերեւա, թե իրեն ստիպել են հեռանալ սեփական կուսակիցների կողմից։
Աղբյուրները չգիտեն՝ Թրյուդոն հրաժարական կտա՞ այդ հայտարարությունից անմիջապես հետո, թե՞ կշարունակի ղեկավարել կառավարությունը, քանի դեռ չի ընտրվել նոր կուսակցության առաջնորդ, ով ինքնաբերաբար կդառնա Կանադայի վարչապետ»։
Ի դեպ, այստեղ կարելի է ավելացնել նաեւ Իռլանդացի բլոգեր Քիֆի այս միտքը.
Թրյուդոն պատրաստվում է հեռանալ պաշտոնից։
Վարադկարն [Իռլանդիայի վարչապետ] արդեն հեռացել է։
Բայդենը կհեռանա երկու շաբաթից:
Շոլցը կհետեւի նրան:
Սթարմերը մղձավանջ է տեսնում։
Մակրոնը համառում է, բայց Թրյուդոյի կորստի վշտին երեւի չդիմանա:
Աշխարհը սկսում է բուժվել:
Ամեն դեպքում, Նիկոլի եւս մեկ «տանիք» փլուզվում է: