Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել
ՄիջազգայինԿանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ հեռանում է իշխող Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից, սակայն կմնա կառավարության ղեկավարի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ լիբերալները չեն ընտրել նոր առաջնորդին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Կանադական լրատվամիջոցների աղբյուրները պարզաբանել են, որ Թրյուդոն որոշել է հայտարարել իր հրաժարականի մասին Լիբերալ կուսակցության ազգային համագումարից առաջ, որը կսկսվի չորեքշաբթի։ Այնտեղ կորոշվի կուսակցության ղեկավարության վերընտրության հարցը, և ենթադրվում է, որ Թրյուդոն ցանկացել է խուսափել մի իրավիճակից, երբ իր կուսակցության անդամները կհեռացնեն նրան ղեկավարի պաշտոնից։
Թրյուդոն ղեկավարել է կուսակցությունը 2013 թվականին, իսկ վարչապետ է դարձել 2015 թվականին, երբ լիբերալները հաղթել են այդ տարի խորհրդարանական ընտրություններում։