ՀՀ ԱԺ իմ գործընկերները հանդիպելիս ուղղակի «չեն ճանաչում». Այդպես կվարվի երեւի խոզը. Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Գևորգյանն ազատվել է աշխատանքից․ նրան կփոխարինի Օֆելյա Սիմոնյանը Հովիկ Աղազարյանը ներկայացրել է իր հիմնադրած կուսակցության ծրագրի նախագիծը Անդրանիկ Թևանյանի ստերի եւ վախերի մասին բացահայտում. Հենրիխ Դանիելյան Ի՞նչ անել, եթե ձեզ շանտաժի են ենթարկում ԱԲ-ով կամ ֆոտոշոփով սարքած մերկ նկարներով. մեդիափորձագետի խորհուրդը Անդրանիկ Թեւանյանն այն մարդն է, ով «մոռացել» է իր եւ իր մերձավորների դերը կապիտուլյանտի իշխանության գալու գործում. Գրիգորյան Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտի ծառայություններից օգտվելու համար ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արդեն այսօր. Կոստանյան Վեհափառը շնորհավորել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ Առաջին ելույթի ժամանակ նույնիսկ բեմից ընկել եմ. Հրաչ Մուրադյանը փակագծեր է բացում ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին

Պետականությունը բախտի քմահաճույքին չպետք է թողնել, Արցախն է մեր լուսավոր գալիքը․ Վրթանես Սրբազան

Հասարակություն
 
Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության բերկրառատ տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները, Արցախի նախագահ տիար Սամվել Շահրամանյանը, ԱՀ պետական այրեր և ուխտավոր հայորդիներ։
 
Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Երեկոյան ժամերգություն, այնուհետև ընթերցվեցին սուրբգրային տարբեր հատվածներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիելի մարգարեությունը:
 
Սուրբ Պատարագի ընթացքում Վրթանես Սրբազանը, իր քարոզում ներկայացնելով Տիրոջ Սուրբ Ծննդյան խորհուրդը, ի մասնավորի նշեց․ «Ինչպես ամեն նոր մարդու ծնունդ կոչված է լինելու սիրո պտուղ, այնպես էլ Աստվածորդու ծնունդը մարդկության հանդեպ Աստծո գերագույն և անսակարկ սիրո զորավոր ապացույցն է։ Քրիստոս Իր ծնունդով սկիզբ դրեց մարդկության փրկչագործությանը, որն իր կատարումին հասավ Տիրոջ խաչելության ու հրաշափառ Հարության խորհրդով։ Ամենակարող Աստված ընտրեց մարդեղության ճանապարհը՝ եկավ աշխարհ և մեզ հիշեցրեց, որ կոչված ենք դեպի երկինք, դեպի Իրեն գնալու ու Իր կյանքով ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի այդ ընթացքը»։
 
Անդրադառնալով Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին, անվտանգային խնդիրներին, Արցախի կորստին՝ Վրթանես Սրբազանը նշեց․ «Սուրբ Ծննդյան մսուրի առաջ ծնկած՝ մենք աղոթում ենք մեր երկրի և պետականության անսասանության համար, այս պահին սահմանը հսկող մեր զինվորների համար, մեր նահատակ քաջորդիների հոգիների խաղաղության, անհայտ կորած և գերյալ մեր զավակների շուտափույթ վերադարձի համար»։
 
Պատարագիչ Սրբազանը, խոսելով Մանուկ Հիսուսի ծննդյամբ աշխարհին շնորհված խաղաղության մասին, ընդգծեց, որ աստվածային սկիզբը՝ հավերժ միավորված մարդկային բնության հետ, մարդուն վերադարձրեց հնարավորությունն ապրելու Աստծո սիրո օրենքի համաձայն, գործելու հավատքով և հույսով նայելու ապագային․ աստվածային խաղաղությունը սիրո մարմնացյալ դրսևորումն է թե՛ ազգային, թե՛ հասարակական և թե՛ ընտանեկան կյանքում։
 
Վերջում Պատարագիչ եպիսկոպոսը, աղոթք վերառաքելով առ Աստված, դիմեց ներկա հավատացյալներին՝ հորդորելով, որ Սուրբ Ծննդյան տոնախմբումը չլինի միայն սուրբգրային մի գեղեցիկ պատումի հիշատակում, այլ յուրաքանչյուրի սրտում ու հոգում թող ծնվի Մանուկ Հիսուս։
 
«Ամենքս այսօր մեզ հարցնենք. «իսկ իմ սրտում ես ծնունդ տվե՞լ եմ սիրո գործերի, իմ հոգում տեղ պատրաստե՞լ եմ հավատի համար, և իմ մտքում վա՞ռ եմ պահել արդյոք հույսի ջահը»։ Միայն դրական պատասխանի դեպքում Մանուկ Հիսուսի Ծնունդը պիտի լուսավորի մեր կյանքը և մեզ համար դառնա իրապես Սուրբ Ծնունդ»,- նշեց Վրթանես Սրբազանը։
 
Սուրբ Պատարագի ավարտին՝ նախատոնակի արարողության ընթացքում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Ավագ Սուրբ Խորան և վառեց Հիսուս Քրիստոսին խորհրդանշող մոմը, որից կենսատու լույսը բաշխվեց հավատացյալներին:
 
Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց տարվա առաջին Տնօրհնեքը:





ԱՄՆ գլխավոր վիրաբույժը կոչ է արել ալկոհոլային խմիչքների պիտակների վրա տեղադրել քաղցկեղի առաջացման վտանգի նախազգուշացումներ Ինչպես դադարել բարդացնել կյանքը. մասնագետը նշել է մի քանի արդյունավետ միջոցՄիլիարդատեր Բեզոսն ասել է, որ աշխարհն ավելի լավն է դարձել ամեն ինչում, բացի մի բանիցՀՀ ԱԺ իմ գործընկերները հանդիպելիս ուղղակի «չեն ճանաչում». Այդպես կվարվի երեւի խոզը. Արցախի ԱԺ նախկին պատգամավորՏարոն Գևորգյանն ազատվել է աշխատանքից․ նրան կփոխարինի Օֆելյա ՍիմոնյանըԴամասկոսի օդանավակայանը բացվել է միջազգային չվերթների համարՀովիկ Աղազարյանը ներկայացրել է իր հիմնադրած կուսակցության ծրագրի նախագիծըԱնդրանիկ Թևանյանի ստերի եւ վախերի մասին բացահայտում. Հենրիխ ԴանիելյանԻ՞նչ անել, եթե ձեզ շանտաժի են ենթարկում ԱԲ-ով կամ ֆոտոշոփով սարքած մերկ նկարներով. մեդիափորձագետի խորհուրդըԱնդրանիկ Թեւանյանն այն մարդն է, ով «մոռացել» է իր եւ իր մերձավորների դերը կապիտուլյանտի իշխանության գալու գործում. ԳրիգորյանՓետրվարի 1-ից հանրային տրանսպորտի ծառայություններից օգտվելու համար ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արդեն այսօր. ԿոստանյանՎեհափառը շնորհավորել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբԱռաջին ելույթի ժամանակ նույնիսկ բեմից ընկել եմ. Հրաչ Մուրադյանը փակագծեր է բացումԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներինՀետտոնական շրջանը հատկապես ծանր են տանում միայնակները. Հոգեբանը տալիս է լուծման բանալինԻնչու է գույքահարկի դրույքաչափն ամեն տարի բարձրանում. պարզաբանում է Կադաստրի կոմիտեի ղեկավարը (տեսանյութ)20-ամյա կինը փորձել է նետվել Հաղթանակի կամրջիցԵրևանի տրանսպորտի QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կրճատվել է․ ժողովուրդն իրեն «քցված» է համարումՓետրվարից կգործարկվի անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրըՈրդին դանակով 27 անգամ բազմաթիվ հարվածներ էր հասցրել մորը, կտրել պարանոցը. ավարտվել է քրեական վարույթի նախաքննությունըՊապիկյանը և ԶՈւ ԳՇ պետն այցելել են ՊՆ կենտրոնական հավաքակայան, զրուցել զորակոչիկների հետԲժիշկը զգուշացրել է, թե ով և ինչու չպետք է նույնիսկ երբեմն սալ ուտիԱնուշիկ ջան, բալես, մեր Լիլիթ միակ ու հրաշք դուստր, քեզ համար պшտկերացնում եմ ինչ ահшվոր է։ Ցшվում եմ…Հերթական հիասթափեցնող պատասխանը կառավարությունից․ Դեղատների սեփանակատերերը կրկին դիմել են վարչապետինԿինը հայհոյել է դպրոցի տնօրենին, հարվածներ հասցրելԱրտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել տղամարդու կյանքը, ով սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցիԱկանատես ենք լինելու իրանական նոր զորավարժությունների՝ Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններում.իրանահայ հայտնի խմբագիրը փակագծեր է բացումԿարևոր լուր բնակարան չունեցող զինծառայողների համարԹրամփի թիմի հետ բանակցությունները շարունակվում են տոների ողջ ընթացքում. Ռուսական աղբյուրԾովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետՈ՞ր ձիթապտղի յուղն է ավելի լավըԵվրոպայի անկումը կլինի Թրամփի և գլոբալիստների դիմակայության եզրափակիչը. Արեւմտյան քաղաքագետԻնչպես բազմազանել սուրճի համը համեմունքներով, օշարակներով և այլ հավելումներովՈւկրաինան շուտով կանհետանա. Կուրսկում գերված ուկրաինացի զինվորի ամանորյա ուղերձը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Շրթներկի եւ նրա երանգների պատմությունըՎերադառնում ենք տուն` վերքերը բուժելու. Ինձագին` «Միլանից» կրած պարտության մասինՈրոնք են 2025 թվականի «Սև կարապ»-ներն ըստ Politico-իՍարսափելի երկրաշարժ Չինաստանում` Տիբեթում. բազմաթիվ զոհեր, ավելի քան 1000 տուն փլուզվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ուկրաինական աղբյուրները հաստատում են, որ` Կրեմլը որոշել է ավարտել «Կուրսկի գամբիթ» օպերացիանՈրո՞նք են դդմի սերմերի օգտակար հատկությունները. ահա 6 եզակի հատկություններՄասկը պատերազմ է հայտարարում բրիտանական իշխանություններինՀյուսիսային Կորեան հաջողությամբ նոր հիպերձայնային բալիստիկ հրթիռ է փորձարկելԶախարյանը հիմա շատ հեռու է լավ մարզավիճակից, պետք է շատ աշխատի. «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ2:3 հօգուտ «Միլանի». «Ինտերին» չհաջողվեց 3-րդ տարին անընդմեջ նվաճել Սուպերգավաթը (տեսանյութ)Ինչպե՞ս երկար ժամանակ թարմ պահել հացը. 3 մթերքներ և այն չի բորբոսի ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի կլանման գործընթացի մեկնարկը տրված էՄանդարինի թեյ՝ ինչպես պատրաստել.հինգ հայտնի բաղադրատոմսեր«Հակահարձակման» ձախողումը. Ռուսները շարունակում են Կուրսկի ճակատումում Բերդինի մաքրումը (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ուկրաինայի գլխավոր նեոնացիստներից մեկը առաջարկում է «ցանկացած պայմանով զինադադար» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Կրեմլը որոշեց ավարտել «Կուրսկի գամբիթ» օպերացիան մինչև Թրամփի երդմնակալությունը. Ռուսական աղբյուր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top