ԽՍՀՄ-ի վերածնունդը տեղի կունենա 2025 թվականին. Անատոլի Վասերման
Միջազգային«ԽՍՀՄ-ի վերածնունդն «այս կամ այն ձեւով տեղի կունենա 2025 թվականին»,- ասել է Պետդումայի պատգամավոր Անատոլի Վասերմանը:
Նրա խոսքով` Ռուսաստանը «մայրցամաքային կայսրություն է, որը հակված է վերածնվելու, եւ Խորհրդային Միությունը նրա վերամարմնավորումներից մեկն էր»:
«ԽՍՀՄ-ի` այս կամ այն ձեւով վերածնունդը ոչ թե հույս է, այլ անխուսափելիություն։ Հնարավոր է, որ մենք ժամանակ ունենանք դա անելու արդեն 2025 թվականին, բայց հնարավոր է, որ ստիպված լինենք սպասել եւս մի քանի տարի»,- նշել է Վասերմանը:
Մինչ այս՝ Վասերմանն ասել էր, որ ԱՄՆ-ն կարող է ընդգրկել իր կազմում Մեքսիկան և Կանադան։ Նա պարզաբանել է, որ, օրինակ, ամերիկյան նահանգներից մի քանիսը Մեքսիկայի նախկին տարածքներ են՝ Թեքսաս, Քալիֆորնիա, Նյու Մեքսիկո, Նեւադա, Արիզոնա։