Արմանը լավ է հարվածում, սիրում եմ ռևանշ մենամարտեր. Մախաչև
ՍպորտUFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն, ռուսաստանցի մարտիկ Իսլամ Մախաչևը խոսել է դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի դեմ տիտղոսի պաշտպանության մենամարտի մասին, որը կկայանա հունվարի 19-ին Լոս Անջելեսում (ԱՄՆ) UFC 311 մրցաշարում։
«Մեր մենամարտը անչափ հետաքրքիր կլինի երկրպագուների համար, քանի որ մրցակիցս բոլոր առումներով զարգացած է: Արմանը լավ է հարվածում, ըմբշամարտում:
Սիրում եմ ռևանշ մենամարտեր անցկացնել, քանի որ երբ երկրորդ անգամ մենամարտում եմ մեկի դեմ, գիտեմ այն ամենը, ինչ կարող է անել մրցակիցս, անակնկալների չեմ հանդիպում»,- դաղստանցի մարզիկի խոսքը մեջբերում է UFC-ի մամուլի ծառայությունը։