Տիկնիզյանը և «Լոկոմոտիվը» պայմանավորվածություն են ձեռք բերել
ՍպորտՄոսկվայի «Լոկոմոտիվի» ներկայացուցիչներն ու թիմի հայ պաշտպան Նաիր Տիկնիզյանը հանդիպել են և պայմանավորվել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո վերսկսել բանակցությունները նոր պայմանագիր ստորագրելու համար, հայտնում է Metaratings-ը:
25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ռուսական ակումբում հանդես է գալիս 2021 թվականից:
Transfermarkt-ը Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո: