Հարթակ չես բարձրանալու, մարդկանց էշի տեղ դնելու փորձեր չես անելու, սա քեզ ասում եմ ես. Նարեկ Մալյան
Ներքաղաքական«2018 թվականի ապրիլի 22-ին Սորոսից 14260 դոլար ստացած Անդրանիկ Թևանյանը հայտարարում էր՝ մեջբերում եմ.
1. Որ Նիկոլի շարժումը Հայաստանի մահմեդականացման դեմ շարժում է: Հը Անդո, կանխե՞ց սիրելի Նիկոլդ Հայաստանի մահմեդականացումը:
2. Պահանջում էր, որ Սերժ Սարգսյանը զերծ մնա իրավիճակի լարումից, ազատ արձակի ձերբակալված Նիկոլ Փաշինյանին:
3. Պահանջում էր Սերժ Սարգսյանից իշխանությունը հանձնել Նիկոլին ու հումանիտար միջանցքով հեռանալ:
Հետո, իհարկե, Նիկոլից պաշտոն է խնդրել ու չստանալով՝ ինքնահռչակվել է Նիկոլին ընդդիմադիր առաջնորդ ու այսօր սրան-նրան մեղադրում է Նիկոլին աջակցելու եւ իշխանության բերելու մեջ, ոնց որ Նիկոլն է օրը մեկին մեղադրում Շուշին հանձնելու մեջ:
Անդրանիկ Թևանյան դու և քո պես քաղաքական առևտրականներն են Նիկոլին բերել իշխանության: Սա փաստ է: Կրկնում եմ՝ սա փաստ է: Հետեւաբար, Նիկոլին բերելու մասով բոլոր քֆուրները քո մասին են, հարգելիս:
Հարթակ չես բարձրանալու, մարդկանց էշի տեղ դնելու փորձեր չես անելու: Սա քեզ ասում եմ ես… ու Հայաստանի բոլոր առողջ քաղաքական ուժերը, որոնց հետ երեկ խոսել եմ: Մնացածը կորոշենք ու կանենք մենք բոլորով՝ առանց քաղաքական առեւտրականների: Շուտով…», - գրել է ՎԵՏՕ շարժման ղեկավար ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԸ: