Արեւի վրա տեղի է ունեցել Х բարձրագույն դասի նոր բռնկում
ՀասարակությունԱրեւի վրա տեղի է ունեցել Х բարձրագույն դասի նոր բռնկում։ Նման հզորության բռնկումը երկրորդն է հունվարի 4-ին, ՏԱՍՍ-ին տեղեկացրել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում։
«Հունվարի 4-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 15:48-ին, ռենտգենյան տիրույթում թիվ 3947 (N11E51) կետերի խմբում գրանցվել է Х1.8 բռնկում՝ 22 րոպետեւողությամբ»,- նշվել է հաղորդագրությունում։
Այն ամենաբարձր դասի երկրորդ բռնկումն է օրվաընթացքում եւ երրորդը 2025թ. սկզբից ի վեր: Ավելիվաղ շաբաթ օրը հաղորդվել էր X1.1 բռնկման մասին։Բացի այդ, հունվարի 3-ին գրանցվել է X1.2 բռնկում։
Արեգակնային բռնկումները, կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից, բաժանվում են հինգ դասի՝ A, B, C, M եւ X: Նվազագույն դասը՝ A0.0, համապատասխանում է Երկրի ուղեծրի ճառագայթման հզորությանը 10 նՎտ 1 խորանարդ մետրի համար: Հաջորդ տառին անցնելիս հզորությունը 10 անգամ ավելանում է։ Բռնկումները, որպես կանոն, ուղեկցվում են արեգակնային պլազմայի արտանետումներով, որոնց ամպերը, հասնելով Երկիր, կարող են մագնիսական փոթորիկներ հրահրել։