Դեռահասների հանցախումբը ինտերնետ-ծանոթությունից հետո տղամարդկանց կանչել է ժամադրության եւ դաժանաբար ծեծել նրանց
ՀասարակությունԱմերիկյան Իլինոյսում 11 դեռահասների մեղադրանք է ներկայացվել մի քանի քրեական հանցագործություններ կատարելու համար, նրանք օգտագործել են օնլայն-ծանոթությունների հավելվածը, որպեսզի գայթակղեն ոչինչ չկասկածող տղամարդկանց գալ հանդիպման, եւ ծեծել նրանց, տեղեկացրել է USA Today-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը։
Տասը 17-ամյա տղաների եւ մեկ 16-ամյա տղայիմեղադրանք է ներկայացվել բազմաթիվ քրեականհանցագործությունների համար, այդ թվում՝ ծեծի ենթարկելը ծանրացուցիչ հանգամանքներում, ամբոխի գործողությունների եւ գույքին հանցավորմիջոցով վնաս պատճառելու համար, ասվում էՄաունթ Պրոսպեկտի ոստիկանական վարչությանհաղորդագրության մեջ:
Դեռահասները ձերբակալվել են, նրանց մեղադրանք է ներկայացվել 2024թ. նոյեմբերի 11-20-ն ընկածժամանակահատվածում։
Հետաքննությունը ցույց է տվել, որ կասկածյալդեռահասներից ոմանք մտադրություն են ունեցելտղամարդկանց գայթակղել սոցիալական ցանցերում վիրուսի օգնությամբ, որը նրանք տեսել ենհամացանցում, հայտնել է վարչությունը։
Առաջին միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 8-ին, ժամը 21:45-ին, որին մասնակցել է 41-ամյա միտղամարդ։ Ոստիկանության տվյալներով՝ տղամարդըՄաունթ Պրոսպեկտի ոստիկանություն է հայտնել, որավելի վաղ երեկոյան ավտոկայանատեղիում իրենծեծի են ենթարկել մի խումբ դեռահասներ։
Տուժածը պատմել է ոստիկանությանը, որ առցանցծանոթությունների հավելված է օգտագործելշուրջօրյա խանութում հանդիպում կազմակերպելուհամար։ Տղամարդու խոսքով՝ երբ ինքը հասել է այդվայր, իրեն են մոտեցել մի խումբ դեռահասներ, որոնք«բանավոր բանակռվի մեջ են մտել ու ծեծի ենթարկել իրեն»։ Ոստիկանությունից հայտնել են նաեւ, որդեռահասները վնասել են տղամարդու մեքենան։
Երկրորդ միջադեպը տեղի է ունեցել նույն օրըերեկոյան, որին մասնակցել է 23-ամյա միերիտասարդ, որն իբր գայթակղվել եւ ծեծի էենթարկվել մի խումբ դեռահասների կողմից։Տղամարդը ոստիկաններին ասել է, որ ինքը նաեւառցանց ծանոթությունների հավելված էօգտագործել՝ ինչ-որ մեկի հետ հանդիպումկազմակերպելու համար, սակայն բախվել էդեռահասների, որոնք ծեծի են ենթարկել իրեն։Գերատեսչության տվյալներով՝ տղամարդուն ծեծիենթարկելիս դեռահասներից մեկը ծակել է նրամեքենայի անվադողերը։
Մաունթ Պրոսպեկտի ոստիկանության դետեկտիվներին հաջողվել է պարզել ենթադրյալ դեռահասների ինքնությունը տեսահսկման տեսագրությունների շնորհիվ: Երկարատեւ հետաքննության ընթացքում պարզվել է, որ մեկ կամ երկու միջադեպի մասնակցել է ընդհանուր առմամբ 11 դեռահաս։