Արցախից հայերին վտարած Ալիևը հեքիաթ է պատմել քրիստոնյաների նկատմամբ հանդուրժողականության մասին
ՀասարակությունՀայերին Արցախից արտաքսած Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանում քրիստոնեական կրոնի ներկայացուցիչներն այլ ժողովուրդների և դավանանքների ներկայացուցիչների հետ ապրում են բարեկամության, «խաղաղության և հանգստության» պայմաններում։
Ադրբեջանցի բռնապետը, բնականաբար, չիցանկացավ հիշատակել քրիստոնեություն դավանող հայերին Արցախից արտաքսելու մասին, որտեղ ալիևյան ռեժիմը ծրագրավորված կերպով ոչնչացնում է հայ ժողովրդի հնագույն քրիստոնեական ժառանգությունը։