Պոկրովսկի արեւելքում ուկրաինական ճակատը փլուզվում է (Տեսանյութ, 18+)
ՄիջազգայինՄինչ երեկ ուկրաինական պատերազմի հիմնական թատերաբեմ էր դարձել Կուրսկի ճակատի իրադարձությունները, մեկ այլ հատվածում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք շատ ավելի նշանակալից են, քան կուրսկում ուկրաինական մի քանի վաշտի ոչնչացումը։
Նախօրեին տեղեկացրել էինք Պոկրովսկ-Միրնոգրադից արևելք ընկած հատվածում «Կենտրոն» խմբի հաջող ճեղքման մասին (https://iravunk.com/?p=301962&l=am)։ Նպատակը Պոկրովսկ-Կոնստանտինովկա մայրուղի դուրս գալն է, որի դեպքում ռուսների առաջ բացվում են մի շարք առանցքային ռազմավարական հեղանկարներ:
Եվ ահա, երեկ երեկոյան տվյալներով ռուսական ուժերի ճեղքման գոտին այս ուղղությամբ էապես ընդլայնվել է: Մինչ այդ, ուկրաինական կողմը, հասկանալով հետեւանքները, մի հուսահատ հակահարձակում ձեռնարկեց ռուսներին կանգնեցնելու համար: Բայց այդ փորձը ոչ թե պարզապես ձախողվե, այլ ուկրաինական կողմի կորուստներն այդ հակահարձակման ժամանակ շատ ավելի թուլացրեց նրանց պաշտպանունակությունը: Եվ ռուսների երեկ վերսկսված հարձակումը ոչ միայն նոր ծավալուն առաջընթաց ապահովեց, այլ, ամենագլխավորը, ցույց տվեց, որ ուկրաինական պաշտպանությունը այս ուղղությամբ գործնականում փլուզված է:
Ռուսական ուժերն այս պահին գործնականում գրավել են Ելիզավետովկան (Քարտեզում: Տեսանյութում. բնակավայրը գրավվեց տանկային մերջամարտի արդյունքում), գրոհում են Բարանովկան: Ապա, ըստ ամենայնի, լայն ճակատով դուրս կգան Պոկրովսկ-Կոնստանտինովկա մայրուղի` դրանով սկսելով Պոկրովսկ-Միրնոգրադ հատվածը նաեւ հյուսիսից շրջապատումը: Եվ ոչ միայն: