Հայտնի փաստաբանը հանդես է եկել շտապ հայտարարությամբ. Հայրիկյանի նկատմամբ շարունակվող հալածանքների դեպքում կտրվի կոշտ իրավական գնահատական
ԹեմաIravunk.com-ին տված հարցազրույցում Պարույր Հայրիկյանի օրեր առաջ աղմկահարույց հայտարարության հետ կապված ինքս տվեցի իրավական գնահատական նման հայտարարության անթույլատրելի լինելու, հանրության ներողամտությունը հայցելու պարոն Հայրիկյանի պոզիտիվ պարտավորության վերաբերյալ։ Արձանագրում եմ, որ միայն հզոր ու ազնիվ մարդն է ունակ և ընդունակ հայցելու հասարակության ներողամտությունը, ինչը հատուկ է Հայրիկյանին, ով քրիստոնեաբար դիմեց հանրությանը, հայցելով հանրության ներողամտությունը, այն համեմելով լիքը սիրով ։
Համացանցում հայտնվել են հազարավոր հայհոյախառն ,նաև ստոր,զրպարտիչ,վիրավորական տեղեկություններ Հայրիկյանի հասցեին։
Իրավամբ, հաճախ լոկալ հարթության վրա անձի առերևույթ ոչ իրավաչափ կատարած արարքի համար,մոռանալով ,թե ով է այդ անձը, հանիրավի գամում են պատին, նզովում,վիրավորում ,պատրաստ են անգամ քառատել,,,,ինչն անթույլատրելի է։ Բավական է նժարի վրա դնել Հայրիկյան ազգային գործչին, ով քսան և ավել տարի կյանքի լավագույն օրերն անցկացրեց գուլագներում, բանտախցերում,ով ,իրավամբ Հայաստանի և ոչ միայն Հայաստանի,անկախության հիմնադիր առաջնորդն է , ում գրած սահմանադրությունը կյանքի կոչվելու դեպքում Հայաստանը դառնալու է Արևային Երկիր, ապա նժարը թեքվելու է պետական, հասարակական,քաղաքական գործիչ Մարդ Պարույր Հայրիկյանը,իսկ վերջինիս ուղղված վիրավորանքները մտորելու տեղիք են տալիս,որ ցավոք մարդը բարձրագույն արժեք է դառնում միայն մահանալուց հետո ,որ նոր հասկանան թե ով էր իրենց կողքին և ինչ հարստություն կորցրեցին։
Պարոն Հայրիկյանի նկատմամբ շարունակվող հալածանքների դեպքում կտրվի կոշտ իրավական գնահատական, բխող բոլոր իրավական հետևանքներով, իսկ անհնարինության դեպքում կաշխատի դիմադրության իրավունքը։
Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում հայտարարեց հայտնի փաստաբան, մի շարք նախադեպային վճիռների հասած իրավաբան Լեվոն Բաղդասարյանը, «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավարը։