Ամենատարրական հարցում ցույց է տալիս, ինչքան «խնամքով» է ծախսում պետբյուջեի միջոցները
Արմեն Հովասափյանը գրում է
Հիմի կասեք՝ սպանեց իրա Մ6 մայրուղու 42-րդ կիլոմետրի թեմայով, բայց դե սատանեն մանրուքի մեջ է: Նայեք, ուղիղ 2 շաբաթ է մայրուղու այդ հատվածը, որն ի դեպ Հայաստանը Վրաստանին կապող գլխավոր հանգույցներից մեկն է, նման անտեր վիճակում է: Էսօր 06:50 անցա՝ վիճակը նույնն է:
Հատկանշական է նաև այն, որ Նիկոլի նմանը, ով անընդհատ խոսում է արդյունավետ կառավարումից, ճիշտ ծախսելուց, կրթվելուց և չգիտեմ էլ ինչից, ամենատարրական հարցում ցույց է տալիս, ինչքան «խնամքով» է ծախսում պետբյուջեի միջոցները:
Նախ անորակ ասֆալտն ու տեղում իրականացրած ոչ ճիշտ լիցքը (պատբոռնին), խոսում է բարձիթողի արված աշխառանքի կազմակերպվածության մասին: Նշանակում է ոչ շինարարն է սրտացավ եղել, ոչ էլ ճանապարհի աշխատանքներն իրականացրած վերահսկող հանձնաժողովը:
Մի ուրիշ, ոչ պակաս կարևոր, անիմաստ աշխատանքի մասին: 14 օր էդ հատվածում 24 ժամ հերթապահում են պարեկներ: Այսինքն 336 ժամ պարեկի մեքենան մի կետում կանգնած է, ինչն իր հերթին բենզինի լրացուցիչ ծախս է, գումարած մեքենայի մարտկոցի հավելյալ գերծանրաբեռնվածությունը (փարոսիկներն ընդհանրապես չեն անջատվում, գեներատորն աշխատում է անընդհատ): Սա նշանակում է, որ մեքենաները գոյություն ունեցող անտերխանայի պատճառով շատ շուտով շարքից դուրս կգան:
Էսա Նիկոլի «իրական Հայաստանը»՝ բրախած ու անտեր, երբ բոլորը միայն զավզականում են, «գետնի վրա»՝ զրո: