Պուտինն ու Թրամփը կհանդիպեն մարտին, իսկ Շոլցը կարող է Մոսկվա մեկնել ընտրություններից առաջ. Գերմանացի պատգամավոր
ՄիջազգայինՊուտինն ու Թրամփը կհանդիպեն մարտին, իսկ Շոլցը կարող է Մոսկվա մեկնել փետրվարի 23-ին Գերմանիայում կայանալիք ընտրություններից առաջ: Այս մասին հայտարարել է գերմանացի պատգամավոր Ռոդերիխ Կիզեվետերը (CDU):
«Ավելանում են նշաններ, որ կանցլեր Շոլցը կմեկնի Մոսկվա կամ կհանդիպի Պուտինի հետ մինչև փետրվարի 23-ը […] Թրամփի և Պուտինի հանդիպումը ներկայումս նախատեսված է մարտին», - ասաց նա:
Կիզեվետերը դեմ է Ռուսաստանի հետ բանակցություններին, քանի որ «բոլոր բանակցություններն ու համաձայնագրերը, որոնք ներկայումս կնքվում են այս իրավիճակում, ի վնաս Ուկրաինային են և դե ֆակտո նշանակում են նրա ենթակայությունը»: