5-րդ սերնդի ոչ մի կործանիչ չի կարող համեմատվել Սու-57-ի. Military Watch Magazine
Միջազգային5-րդ սերնդի ոչ մի կործանիչ չի կարող համեմատվել Սու-57-ի հետ, հաղորդում է ամերիկյան Military Watch Magazine հրատարակությունը։
«2022 թվականի սկզբից Ուկրաինայում գործողությանը Սու-57-ի մասնակցության շնորհիվ այն դեռևս լիովին աննման է իր սերնդի կործանիչների մեջ՝ բարձր ինտենսիվության մարտերում իր փորձի մակարդակով»,- գրում է հրապարակումը։
Հաղորդվում է, որ ինքնաթիռը Ուկրաինայում լուծում է խնդիրների լայն շրջանակ՝ ոչնչացնել օդային թիրախները, կատարել ճշգրիտ հարվածներ և ճնշել հակաօդային պաշտպանությունը։
Աշխարհում միայն երեք երկիր ունի 5-րդ սերնդի կործանիչներ՝ ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը։