Տարեսկզբից ռուսական բանակը գրավել է Պոկրովսկից հարավ գտնվող ութ գյուղ, և առաջխաղացումը անկասելի է թվում. Bild
ՄիջազգայինՏարեսկզբից ռուսական բանակը գրավել է Պոկրովսկից հարավ գտնվող ութ գյուղ, և առաջխաղացումը անկասելի է թվում։ Այժմ ռուսները սպառնում են ներխուժել Դնեպրոպետրովսկի շրջան, որը գտնվում է յոթ կիլոմետր հեռավորության վրա, գրում է գերմանացի ռազմական դիտորդ Յուլիան Ռյոպկեն Bild թերթի էջերում։
Ըստ աղբյուրի, Ռուսական ստորաբաժանումները Պոկրովսկը դեմ առ դեմ հարձակվելու փոխարեն շրջանցում են այն հարավից։
«Ռուս զինվորականները գրեթե ոչ մի դիմադրության չեն հանդիպում, սակայն հաճախ հարձման են ենթարկվում են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից: Զինվորների պակասի պատճառով Ուկրաինայի զինված ուժերը կարող են միայն դանդաղեցնել հակառակորդի առաջխաղացումը, բայց ոչ կասեցնել նրան»,- գրում է Ռյոպկեն։
Նրա կարծիքով, ընդամենը մի քանի շաբաթից պատերազմը կարող է տարածվել Դնեպրոպետրովսկի մարզում, որտեղ դեռ մարտեր չեն եղել։ «Պուտինի հարձակումը կենտրոնական Ուկրաինայի շեմին է»,- ասվում է հոդվածի վերնագրում։