Այսօր Կարեն Ասլանյանի հարսանիքն է, որը տեղի է ունենում Կիպրոսում
Կարեն Ասլանյանն ամուսնանում է։ Դերասանն այս մասին հայտնել է ինստագրամյան հրապարակմամբ, որում Կիպրոսում է եւ լրագրող Ամալյա Հովհաննիսյանի հետ կիսվում է իր էմոցիաներով։
«Զգացողությունները հիանալի են, մանավանդ, որ իմ կողքին իմ մտերիմներն են»,-նշել է Կարենը՝ հավելելով, որ հարսանիք լինելու է նաեւ Հայաստանում։
Օրեր առաջ Կարենը սիրելիի հետ համատեղ լուսանկար էր հրապարակել Instagram-ի Story բաժնում՝ առաջին անգամ հանրայնացնելով անձնական կյանքի փոփոխությունը։