Ռուսաստանը պատրաստ էր միջուկային հարված հասցնել Ուկրաինային. Բլինկեն
ՄիջազգայինՌուսաստանը պատրաստ էր միջուկային հարված հասցնել Ուկրաինային, բայց Պուտինին, հավանաբար, Չինաստանը հետ կանգնեցրեց դրանից: Այդ մասին պնդում է ԱՄՆ հեռացող պետքարտուղար Բլինկենը:
Բլինկենը քարոզչական նյութերում պնդում է, որ ամերիկյան հետախուզությունը տեղեկություն ունի, որ Պուտինը դիտարկում է միջուկային սցենարը։
«Նույնիսկ եթե հավանականությունը մեծացել է 5-ից մինչև 15%, երբ խոսքը վերաբերում է միջուկային զենքին, ոչինչ ավելի լուրջ չէ», - ասաց Բլինկենը:
Նրա խոսքով՝ Չինաստանը կարող է ազդել Ռուսաստանի զսպման վրա այս հարցում։ «Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ Չինաստանը» համոզել է Ռուսաստանին դա չանել»,- ասել է Բլինկենը։
Այսինքն, իմանալով այդ մասին (եթե իհարկե սա սուտ չէ), Բլինկենն ու Բայդենը միտումնավոր Ուկրաինային մղում էին դեպի միջուկային աղե՞տ: