Հեռացող Բայդենը եւս մեկ մեծ ական է դրել եկող Թրամփի տակ
ՄիջազգայինՀեռացող Բայդենը եւս մեկ մեծ ական է դրել եկող Թրամփի տակ: Այն է, ԱՄՆ-ի նավթի պահուստները գրեթե սպառված են:
Նախընտրական փուլում ամերիկյան ռեզերվներն աննախադեպ ծավալներով շուկա հանելով, Բայդենը զսպում էր ներքին գները, դրանով ճնշում է գործադրելով գնաճի վրա, որպեսզի հենց ընտրություններից առաջ քաղաքական միավորներ վաստակի։ Չօգնեց, բայց հիմա այդ իրողությունը դառնում է իսկական ական Թրամփի համար:
Առավել եւս, որ իր փոխարինողի հանդեպ Բայդենը եւս մեկ սրիկայություն թույլ տվեց, որը խոսում է այդ ամենի դիտավորյալ լինելու մասին: Այն է` Բայդենն արգելելում է նավթի և գազի նոր հանքավայրերի շահագործումը Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների ափերին, ինչպես նաև Մեքսիկայի արևելյան ծոցում:
Այսինքն՝ Բայդենը ոչ միայն վաճառել է բոլոր պահուստները, այլեւ կանխում է դրանց համալրումը։ Դա կխանգարի Թրամփին կտրուկ ավելացնել նավթի արդյունահանումը, ինչպես նա խոստացել էր նախընտրական արշավում։ Արդյունքում, նավթային ռեզերվները համալրելու համար Թրամփը ստիպված է մասշտաբային գնումներ իրականացնել շուկայից, որտեղ գները, առանց հավելյան արդյունահանման, միանգամից կթռչեն: Դա կարագացնի ընդհանուր գնաճը, իսկ Ֆեդերալ ռեզերվային համակարգը, որը ուլտրալիբերաստների վերահսկողության տակ է, չի հապաղի նորից բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը կարող է տնտեսական խորը ճգնաժամի հանգեցնել, եւ հենց Թրամփի նախագահության շեմին:
Այս ամենի էֆեկտը միանգամից հարվածում է նաեւ Եվրոպային, որտեղ, հիշեցնենք, Բրիտանական ճնշմամբ Ուկրաինան փակել է ռուսական գազի տարանցումը: Արդյունքում, արդեն իսկ սկսվել է համաշխարհային էներգետին գնաճ, որին էլ կգումարվի ԱՄՆ-ում սպասվող էներգետիկ ճգնաժամը:
Դե իսկ Ռուսաստանը, որի անվան հետ են կապում այս ամենը, իրականում մեծապես կշահի նավթագազային գնաճից։
Ու այսքանից հետո կա՞ն մարդիկ, ովքեր դեռ կխոսեն, որ Ամերիկայում ամեն ինչ կառավարվում է «տնտեսական շահերով», այլ ոչ թե քաղաքականությամբ: