«Նոր ալիք» մրցույթի հաղթող Սարոն կնքվել է. միայն թե իմանաք ով է քավորը
ՄշակութայինԵրգչուհի Նանուլի ծնողները՝ «Ամարաս» պարային խմբի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանն ու ամուսինը՝ Պետրոս Փաշինյանը, դարձել են «Նոր ալիք-2021» մրցույթի հաղթող ՍԱՐՈ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ կնքամայրն ու կնքահայրը: Այո՛, 26-ամյա երգիչը մկրտվել է:
«Մկրտությունն ինձ համար կյանքի մի կարեւոր պահ է եւ այսօր Աստված ինձ ընդունեց որպես Իր զավակ։ Այս պահն իմ կյանքի ճանապարհի սկիզբն է՝ դեպի հավիտենական լույս եւ խաղաղություն։ Եվ այդ կարեւոր արարողության գլխավոր դերը եթե ոչ Պետրոսն ու Վիկան, ապա ոչ ոք չէր էլ կարող ստանձնել: Շնորհակալ եմ ու սիրում եմ անչափ ձեզ», - Ինստագրամում գրել է Սարո Գեւորգյանը:
Ի պատասխան՝ կնքամայրը նշել է. «Անչափ ուրախ ենք, որ հենց մեզ ես ընտրել, Սարո Գեւորգյան ջան, կանաչ մյուրոն, Աստված թող օրհնի քեզ ուժով, առողջությամբ եւ երջանկությամբ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ