Նումերոլոգը բացահայտել է, թե ինչպես պետք է պահել ցանկությունը, որպեսզի այն իրականանա
ՀասարակությունԿա՞ն արդյոք ցանկություններ պահելու կանոններ: Պե՞տք է արդյոք ջանք գործադրել, որպեսզի զանկությունները իրականանան: Կամ հնարավո՞ր է արդյոք, ինչպես հեքիաթի արքայադուստրը, ոտքը խփել գետնին և ստանալ այն ամենը, ինչի մասին երազում ես: 2025-ի նախօրեին նումերոլոգը բացահայտել է թե իրականում ինչպես է պետք ցանկություն պահել տարվա ամենակախարդական գիշերը։
Առաջին կետը. ժամանակի ընտրությունը, երբ պետք է ցանկություն պահել, այստեղ հղում է տրվում աստղաբանությանն ու նումերոլոգիային: Օրինակ, նվազող լուսնի վրա, որպես կանոն, ցանկություն չեն պահում։ Հաշվի են առնվում նաև ուժեղ օրերը, օրինակ՝ արևի, արևադարձի օրերը։
Երկրորդ կետը․ սահմանափակող համոզմունքները կարող են խոչընդոտ լինել ցանկությունների իրականացմանը: Օրինակ՝ դուք կարող եք երազել կոնկրետ ինչ-որ բանի մասին, բայց ձեր հոգու խորքում բացարձակապես չեք հավատում, որ դա ձեզ հետ կկատարվի։ Այս դեպքում կօգնի հոգեբանի կամ քոուչի հետ աշխատելը՝ պետք է հեռացնել այն խոչընդոտը, որի վրայով դուք դեռ չեք կարողանում անցնել:
Հաջորդ կետը․ բոլոր ցանկությունները պետք է լինեն իրագործելի և իրական։ Եթե դուք ցանկություն եք հայտնում «Ես ուզում եմ կղզի գնել» և միևնույն ժամանակ աշխատում եք որպես սովորական մենեջեր, ապա միանգամայն հնարավոր է, որ ենթագիտակցությունը չընդունի նման ցանկությունը։ Պահեք իրական ցանկություն՝ մի բան, որն իսկապես անկեղծորեն ցանկանում եք: