Շաբաթական չորս խնձորը կիջեցնի սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը. Frontiers
ՀասարակությունՅանցզիի հիվանդանոցի (Չինաստան) գիտնականները պարզել են, որ շաբաթական չորս խնձոր օգտագործելը կարող է մոտ 40 տոկոսով իջեցնել մահվան ելքի հավանականությունը սիրտ-անոթային հիվանդություններից։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Nutrition ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել են բարձրխոլեստերին ունեցող միջին տարիքի 2 184 տղամարդիկ եւ կանայք: Գիտնականներըտվյալներ են հավաքել կամավորներիսննդակարգի վերաբերյալ՝ հատկապեսուշադրություն դարձնելով մրգերիօգտագործմանը։ Դրանից հետո սկսվել էմասնակիցների դիտարկման շրջանը, որիընթացքում հետազոտողները գրանցել են բոլորմահերը։
Պարզվել է, որ նրանք, ովքեր շաբաթական երեք-չորս խնձոր են կերել, 39 տոկոսով ավելի քիչ են ենթակա եղել մահվան որեւէ պատճառով, քանայն մարդիկ, ովքեր հազվադեպ ենօգտագործում այն: Բանանը նույնպես շատօգտակար է եղել՝ այն գրեթե 30 տոկոսով նվազեցրել է վաղաժամ մահվան վտանգը։
Բացի այդ, հետազոտողները հաշվարկել են, որ յուրաքանչյուր երկու օրը մեկ խնձոր ուտելը (շաբաթական մոտ երեք-չորս հատ) կապված է սիրտ-անոթային հիվանդություններից մահանալու ռիսկի 40 տոկոս կրճատման հետ: