Մահացել է աշխարհի ամենատարեց կինը
ՄիջազգայինՃապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց կինը՝ Տոմիկո Իտոկան։ Նա 116 տարեկան էր, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մահը վրա է հասել բնական պատճառներով։
Իտոկայի մահից հետո Երկրի ամենատարեց բնակչի կոչումը շնորհվել է բրազիլուհի Ինա Կանաբարո Լուկասին, ով 116 տարեկան է։
Նոյեմբերին հայտնի դարձավ աշխարհի ամենատարեց տղամարդու մահվան մասին։ Ջոն Ալֆրեդ Թինիսվուդը մահացել է Մեծ Բրիտանիայում՝ 112 տարեկանում։