Պակիստանն ու Աֆղանստանը պատերազմի եզրին են. Bild
Պակիստանն ու Աֆղանստանը պատերազմի եզրին են, գրում է Bild պարբերականը։
Պարբերականը նշում է, որ կողմերը արդեն մեկ շաբաթից ավելի հարվածներ են հասցնում միմյանց սահմանային գոտում։ Դեկտեմբերի 24-ին Պակիստանի ավիահարվածները Աֆղանստանի արևելքում հանգեցրել են առնվազն 46 մարդու մահվան: Պակիստանը հայտարարել է, որ հարձակումների նպատակը «Թալիբանի» ահաբեկիչների թաքստոցներն են եղել: Աֆղանստանի ղեկավարության խոսքով՝ 46 զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են:
Ի պատասխան՝ աֆղան թալիբները սահման են տեղափոխել մոտ 15 հազար զինվոր և ռազմական տեխնիկա, որից հետո հարձակվել և ոչնչացրել են մի քանի դիրքեր:
Թալիբանի ներկայացուցիչները բրիտանական Telegraph թերթին ասել են, որ պատրաստ են հակամարտության ցանկացած սցենարի։ Պակիստանի առաջնորդները նույնպես հակված չեն զիջելու։