ՌԴ-ն Իրանին նաեւ 5-րդ սերնդի Սու-57 ինքնաթիռներ է մատակարարում. Իրանական պաշտոնյա
ՄիջազգայինԻրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ, դոկտոր Աբոլֆազլ Զոհրևանդն hայտնել է.
«Մոտ ապագայում մոր Սու-35-ների թիվը կհասնի 50 միավորի։ Սու-57-ներ էլ են մատակարարում»։
Մինչ այս խոսակցություններ կային, որ ՌԴ-ն կարող է Իրանին նաեւ 5-րդ սերնդի Սու-57-եր մատակարարել: Դատելով Զոհրևանդի խոսքերից, այդ խոսակցություններն արդեն իրականություն են:
50 Սու-35 գերժամանակակից ինքնաթիռներն արդեն իսկ Իրանի օդուժի մակարդակն էապես բարձրացնում են: Եթե դրան գումարվի նաեւ անորոշ քանակով Սու-57-երը, ապա սա արդեն իսրայելյան ավիացիայի շատ լուրջ հահակշիռ է դառնում:
Հիշեցնենք, որ նախատեսված է հունվարի 17-ին ՌուսաստանիճԻրան «Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին» համաձայնագրի ստորագրում, որի մեջ կա նաեւ ռազմական եւ ռազմատռեխնիկական համագործակցության միանգամայն ծանրակշիռ, ռազմական դաշինքի տարրեր պարունակող բաղադրիչ: